Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից այս տարի, ընդհանուր առմամբ, ավելի քան 400 մլն դրամի փոխհատուցում է ստացել 41 ընտանիք: Առաջիկա տարիներին այդ ընտանքիներին ամսական վճարներով կփոխատուցվի ավելի քան 2 մլրդ դրամ: Այս մասին ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած տոնական համերգի ժամանակ իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Դա այն նվազագույնն է, որ մենք պարտավոր էինք անել: Մեր հասարակության կողմից զգայունությամբ ընկալվող երևույթներից են զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամ զինծառայողների խնդիրներին տրվող լուծումների որակը: Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Ընդամենը մեկ տարի է, ինչ գործում է www.1000plus.amկայքը: Մեր բազմաթիվ հայրենակիցներ, համոզվելով հիմնադրամի կենսական անհրաժեշտության և թափանցիկության հարցում, օգնության ձեռք մեկնեցին: Ուզում եմ, հիշատակել առաջին կամավոր նվիրատուներին, 90-ամյա կիպրահայ Հարություն Անմահունի, ֆրանսահայ Ռայմոնդ Եզեկուլյանը, կինոռեժիսոր, ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցի վերջին ցանկությամբ հարազատները խնդրեցին հիմնադրամին փոխանցել նրա շիրիմին բերվելիք ծաղկեպսակների գումարը: 100-ավոր քաղաքացիներ կատարում են մեծ ու փոքր, բայց իրենց և մեր ամբողջ հասարակության համար չափազանց նշանակալի նվիրաբերություններ»,-ասաց նախարաը:
Վիգեն Սարգսյանի խոսքով, իհարկե հիմնադրամից կատարած հատուցումները ընտանիքներին չեն վերադարձնի իրենց կորցրած հարազատներին, չեն վերադարձնի զինհաշմանդամի առողջությունը: Եվ այս իմաստով, ըստ նրա, փոխհատուցում բառը, միգուցե, տեղին չէ:
«Փոխգնդապետ Գեղամ Մանուկյանի զավակները Վիտալին և Արմինեն, նրա այրին՝ տիկին Ինգան, կզգան, որ պետությունն, ամբողջ ժողովուրդը, յուրաքանչյուր քաղաքացի կանգնած են իրենց կողքին: Փոխգնդապետը, ով դեռևս 2015 թվականին ստացել էր ծանր վիրավորում և կարող էր զորացրվել, սակայն շարունակեց իր ծառայությունը: Հոգու խորքում միշտ գիտեր, որ եթե որևէ բան պատահի, ապա իր մարտական ընկերներն, իր հարզատները, նաև բոլորովին անծանոթ մարդիկ անտարբեր չեն մնա իր ընտանիքի հոգսերի հանդեպ: Կարևոր է, որ դա անում ենք համակարգված ձևով: Տիկին Ինգա, մեր հասարակությունը խոնարհվում է ձեր ամուսնու հիշատակի առջև»,-ավելացրեց նախարարը:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ պետք է նաև իրական քայլեր կատարել զոհվածների և հաշմանդամների ընտանիքների բնակարանային խնդրի լուծման ուղղությամբ:
«9 ամսվա ընթացքում մենք կատարեցինք Հայաստանի նախագահի հանձնարարականը և ամբողջությամբ լուծեցինք հերթագրված առաջին կարգի զինհաշմանդամերի անօթևան և բնակարանային բարելավման կարիք ունեցողների, ինչպես նաև զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակավորման հարցը: Այս տարի շարունակելու ենք ծրագիրը 2-րդ կարգի զինհաշմանդամների համար»,-հավելեց Վիգեն Սարգսյանը:
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
16:24 26.06.25
13:45 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03