Նախօրեին Արագոծոտնի մարզի Արայի լեռան վրա` Ծաղկեվանքի մոտ, ձնահոսքի հետևանքով վնասվածքներ ստացած արշավական Էդգար Նավասարդյանն այն պահին գտնվում է վերակենդանացման բաժանամունքում։
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը Panorama.am-ին հայտնեց. «Էդգարը որովaյնի շրջանում ունի վնասվածքներ և ոտքն է երկու տեղից կոտրվել։ Վիրահատության անհրաժետություն կա»։
Միջադեպի մասին ֆեդերացիան քիչ առաջ նաև պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որտեղ ասված է.
«Հունվարի 28-ին Արա լեռան վրա ձնահոսքի հետևանքով մահացել է մեկ մարդ, երկուսը վիրավորվել են: Էդգար Նավասարդյանի 18 հոգուց բաղկացած արշավախումբը բարեհաջող վերելք իրականացնելով Արա լեռան գագաթ, վերադարձի ճանապարհին հայտնվել է ձնահոսքի մեջ: Դեպքը տեղի է ունեցել դեպի Ծաղկեվանք ձգվող վիհում: Ձնահոսքի հետևանքով խմբի անդամներից վեց հոգի ձյան հետ լանջով սահել են ցած: Դեպքից անմիջապես հետո խմբի անդամները ահազանգել են ԱԻՆ «911» ծառայություն, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա։ Նախքան փրկարար ուժերի տեղ հասնելը արշավական խմբի անդամները ձեռնարկել են ամեն հնարավոր միջոց տուժածներին օգնելու համար։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը արշավախմբի անդամներն ամեն ջանք գործադրել են ձյան մեջ կորած արշավականին գտնելու համար, սակայն հայտնաբերել են դին: Ըստ նախնական տվյալի, վերջինս անկման հետևանքով ստացել էր կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և մահացել, ինչը սակայն կհաստատվի մասնագիտական եզրակացության հիման վրա: Րոպե իսկ չկորցնելով սրտացավ լեռնագնացների և լեռնափրկարարների մի մեծ խումբ 40 րոպեից արդեն դեպքի վայրում էր՝ այնտեղ, որտեղ ձնահոսք էր եղել։ 2 ժամ տևողությամբ համատեղ փրկարարական աշխատանքների արդյունքում Էդգար Նավասարդյանին հաջողվեց իջեցնել ցած, ով ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ և ցրտահարվել։ Խմբի անդամներից Հ.Հ. ստացել է կյանքի համար վտանգ չներկայացնող մարմնական վնասվածքներ: Տուժածները հոսպիտալացվել են: Ժամը 21:40-ին Նաիրուհի Սիմոնյանի դին հանձնվել է շտապ օգնությանը:
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան իր խոր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Նաիրուհի Սիմոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»:
Նշենք նաև, որ ֆեյսբուքյան օգտատեր Յաշա Սոլոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում Էդգար Նավասարդյանի վիրահատության համար դրամահավաքի մասին է տեղեկացրել.
«Էդգարին հարկավոր է շտապ վիրահատություն, որը մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված: Իսկ այսօրվա Հայաստանում, հասկանում ենք, որ միջին վիճակագրական ընտանիքը պատրաստ չէ նման ծախսերի՝ նման սեղմ ժամկետներում: Ժամանակն է, որ խոսքից անցնենք գործի: Հայտարարվում է դրամահավաք՝ Էդգարի կյանքն ու առողջությունը փրկելու և Նայիրուհու ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Ցավոք ժամանակ շատ չկա: Հետևաբար չենք կարող ժամանակ կորցնել՝ հաշվեհամարներ ու այլևայլ միջոցներ ձեռնարկելու համար:
Խնդրում եմ: Վաղը՝ հունվարի 30-ին, ժամը 14:00 հանդիպում ենք Երևան Մոլի դիմաց: Ցանկացած դրամական օգնություն այս պահին տեղին է ու կարևոր: Իմ հեռախոսահամարն է 098115218: ՀԳ. Դրամական օգնություն կարող եք փոխանցել նաև Արցախի 1 հասցեով (Սասունցի Դավթի արձանի դիմաց), Ալպինիզմի Ֆեդերացիա, ամեն օր 10:00-19:00: Փոխանցումներ կարելի է անել նաև IDram-ի: Համարը՝ 094911201»:
12:49
12:36
12:21
12:04
11:51
11:15
10:55
10:44
10:19
10:04
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
11:15 27.06.25
10:04 27.06.25
10:44 27.06.25
10:55 27.06.25
11:51 27.06.25
12:36 27.06.25
12:21 27.06.25
10:19 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03