Հայոց բանակն այս տարի փայլուն դրսևորեց իրեն` հյուրընկալելով ՀԱՊԿ խոշորագույն զորավարժությունը, մասնակցելով երկկողմ և բազմակողմ վարժանքների դաշնակից և գործընկեր երկրներում: Հայ զինվորը շարունակեց բարձր պահել մեր երկրի դրոշը Կոսովոյում և Աֆղանստանում, Լիբանանում և Մալիում՝ մասնակցելով միջազգային խաղաղապահ առաքելությունների: Այս մասին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 26-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Առհասարակ, մենք շարունակելու ենք անել ամեն ինչ` բանակի հետ հետադարձ կապն ուժեղացնելու, զինվորի և իր ընտանիքի շփումը հեշտացնելու, բանակում մարդու իրավունքների պաշտպանվածությունն ապահովելու համար: Բանակի թեժ գիծը, «Դիտակետ» հարցումների ծրագիրը, բաց շփումը մամուլի և քաղաքացիական հասարակության հետ օգնելու են մեզ հասնել այդ նպատակին»,-ասել է Վ. Սարգսյանը՝ հավելելով, որ երաշխավորելու են հավասար իրավունքներ և հնարավորություններ նաև կին-զինծառայողների համար:
Անդրադառնալով «1000plus.am» կայքին՝ նախարարը տեղեկացրել է, որ այս տարի հիմնադրամից, ընդհանուր առմամբ, ավելի քան 400 միլիոն դրամի փոխհատուցում է ստացել 41 ընտանիք, և հավելել, որ առաջիկա տարիներին այդ ընտանիքներին կփոխանցվի ավելի քան 2 մլրդ դրամ: Դա այն նվազագույնն է, որ մենք պարզապես պարտավոր էինք անել:
«9 ամսվա ընթացքում մենք ամբողջությամբ լուծեցինք հերթագրված 1-ին կարգի զինհաշմանդամների անօթևան և բարելավման կարիք ունեցող, ինչպես նաև զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակավորման խնդիրը: Այս տարի շարունակելու ենք ծրագիրը 2-րդ կարգի զինհաշմանդամների համար»,- ասել է ՊՆ ղեկավարը՝ հավելելով, որ այս օրերին Երևանում շահագործման են հանձնելու բնակելի շենք զինծառայողների համար. ավելի քան 70 սպայական ընտանիք կնշի իր բնակարանամուտը:
«Նոր օրենսդրությամբ նախատեսված կարգով արդեն այս տարի կմեկնարկի սպայական անձնակազմի համար գերմատչելի բնակարանների հիփոթեքային ծրագիրը, որը թույլ կտա յուրաքանչյուր տարի լուծել մոտավորապես 500 սպայական ընտանիքի խնդիր: Այնպես որ, սպայական մասնագիտությունն ընտրող երիտասարդը արդեն ռազմաուսումնական հաստատություն ընդունվելիս վստահ կլինի, որ լուծված է իր ապագա ընտանիքի սոցիալական կարևորագույն հարցը»,-տեղեկացրել է Վ. Սարգսյանը:
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03