Դահուկավազորդ Կատյա Գալստյանը Փհենչհան-2018-ում Հայաստանի օլիմպիական ընտանիքի անդամներից մեկն է: 25-ամյա մարզիկը երկրորդ անգամ պետք է մասնակցի ձմեռային օլիմպիական խաղերին: Նրա առաջին մեկնարկը Խաղերում եղել է 2014 թվականին, Սոչիում:
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Գալստյանը հանդես է գալու 10 կմ ազատ ոճ մրցաձեւում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Կատյան պատմեց, թե ինչպես է պատրաստվում օլիմպիական խաղերին.
«Ֆինլանդիայի ուսումնամարզական հավաքից վերադառնալուց ես լավ միավորներ ունեի՝ 151 (դահուկասպորտում նվազող համակարգ է,- խմբ): Հայաստանի առաջնությունում հաղթելու շնորհիվ ինձ հաջողվեց նորից նվազեցնել միավորներս: Ներքին համոզմունք ունեի, որ Փհենչհան-2018-ի մասնակիցներից մեկն եմ լինելու: Բայց, իհարկե, այդ մասին չէի խոսում, մինչեւ ֆեդերացիան պաշտոնապես չհրապարակեր անունները:
Նախորդ օլիմպիական խաղերից մեծ փորձ եմ կուտակել: Այս անգամ ավելի լավ եմ պատրաստվել, Ֆինլանդիայում մեծ աշխատանք ենք կատարել: Այժմ էլ շարունակում եմ մարզումներս:
Բավականին լավ մարզավիճակում եմ: Կփորձեմ ավելի լավ ներկայանալ եւ բարելավել արդյունքս: Մրցանակային տեղերին չեմ հավակնում, պայքարը շատ մեծ եւ ուժեղ է: Տարիների աշխատանք է հարկավոր այդ մակարդակին հասնելու համար:
Մրցումների ժամանակ հնարավորինս փորձում եմ կենտրոնանալ եւ չմտածել այլ բաների մասին: Իհարկե մեկնարկի ժամանակ լարվածություն լինում է, բայց մրցուղում ավելի հանգիստ եմ ինձ զգում: Մրցումներից առաջ հաճախ երաժշտություն եմ լսում»,- Կատյա Գալստյանը:
Կատյան դահուկավազքով սկսել է զբաղվել 15-16 տարեկանից: Առաջին ոսկե մեդալը նվաճել է 17 տարեկանում՝ Հայաստանի առաջնությունում փոխանցումավազքից: Այն շահագրգռել է մարզիկին պայքարելու անհատական հաջողությունների համար.
«Դահուկն իմ կյանքն է, իմ առօրյան: Երկար ժամանակ է մարզվում եմ եւ դեռեւս չեմ մտածել՝ ի՞նչ պետք է անեմ կարիերայիս ավարտից հետո: Այս պահին դահուկից բացի ոչինչ չեմ տեսնում: Երբեք չեմ ծուլանում, միշտ մարտական եմ տրամադրված: Ամենապարտաճանաչ դահուկորդներից եմ, մարզումներս ոչ մի պատճառով բաց չեմ թողնում: Դրա շնորհիվ էլ որոշակի հաջողություններ եմ ունենում:
Օլիմպիական խաղերին մասնակցելը յուրաքանչյուր մարզիկի երազանքն է, իսկ հաղթանակը կամ մեդալը՝ մարզական կարիերայի գագաթնակետը»:
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կկայանան փետրվարի 9-25-ը, Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
10:33 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02