Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում գործող երաժշտական և արվեստի դպրոցների ամսական վարձավճարը 8000 դրամ սահմանելու Երևանի ավագանու որոշումից հետո մինչ օրս 510 դիմող ստացել է վարձավճարի արտոնություն: Հարցը զեկուցող Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 26 երաժշտական և արվեստի դպրոցներից ստացված բոլոր դիմումներն արդեն իսկ ուսումնասիրվել և ստացել են պատասխաններ:
Հիշեցնենք, որ մինչ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով պայմանավորված Երևանի ավագանու համապատասխան որոշման ընդունումը, մայրաքաղաքի վերոնշյալ հաստատություններում կիրառվում էին վարձավճարի տարբերակված դրույքաչափեր, ինչն այս որոշման ընդունումով բացառվեց ու սահմանվեց մեկ միասնական դրույքաչափ: Վերոնշյալ որոշման ընդունման ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաշվի առնելով, որ միասնական վարձավճար սահմանելու հետ կապված որոշ դեպքերում կարող է առկա և միասնական վարձավճարի տարբերության հետ կապված լրացուցիչ բեռ առաջանալ Երևանի քաղաքապետարանի ենթակայության վերոնշյալ հաստատություններ հաճախող երեխաների ծնողների համար, վստահեցրել էր, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է շուրջ 1000 աշակերտի համար սահմանել վարձավճարի արտոնություն, անհրաժեշտության դեպքում նաև կրկնապատկել այդ թիվը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01