Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին ակնկալվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը, սպասում են Ֆրանսիայի նախագահի դիրքորոշման հստակեցում:
«Շատ կարևոր ձեռբերում է, որ հերթական անգամ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին ապահովվում է մասնակցություն Ֆրանսիայի նախագահի մակարդակով: Միջոցառմանը մենք ներկայացնելու ենք հայկական հարցերը, սպասում ենք Ֆրանսիայի նախագահի հստակեցումները հայկական հարցերի հետ կապված: Մինչև հիմա դրական ազդակներ են եկել, նշվել է, որ Ֆրանսիայի նախագահը սիրով է վերաբերում հայ ժողովրդին, հայերին, սակայն մենք դեռ շատ տեղեկություններ չունենք հայկական հարցերի վերաբերյալ նրա դիրքորոշման մասին: Ուզում ենք հասկանալ, թե ինչ ճանապարհով ենք առաջ շարժվելու»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:
Ամենամյա ընթրիքը տեղի է ունենալու հունվարի 30-ին:
Ավանդական դարձած ընթրիքին մասնակցում են Ֆրանսիայի նախագահը, Թուրքիայում մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Լիոնի քաղաքապետ Գևորգ (Ժորժ) Կեպենեկյանը, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, հոգևոր հայրեր և այլք:
«Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահ է ընտրվել մայիսին կայացած ընտրություններին:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01