Հայաստանի բնակիչները հունվարի 31-ի գիշերը կարող են ականատես լինել «արյունոտ գերլուսնի». այդ օրը լուսինը սովորականից ավելի մոտ կգտնվի երկրին և միևնույն ժամանակ տեղի կունենա լուսնի խավարում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: «Սա ընդհանրապես հազվադեպ հանդիպող երևույթ է, որովհետև այնքան էլ հաճախ չի լինում, երբ լուսինը երկրին սովորականից ավելի մոտ է լինում և միևնույն ժամանակ լուսնի խավարում է տեղի ունենում: Իհարկե, «արյունոտ գերլուսինը» Հայաստանից մասնակի կերևա, որովհետև մենք լուսնի լրիվ խավարում չենք տեսնի, հետևաբար տպավորությունը կարող է այնքան մեծ չլինել, որքան կարող էր լինել լուսնի լրիվ խավարման պարագայում: Լիարժեք «արյունոտ գերլուսինը կերևա Հյուսիսային Եվրոպայի, Հյուսիսային Ասիայի երկրներից և Ավստրալիայից ու Նոր Զելանդիայից»,- մանրամասնեց Միքայելյանը:
Նա նաև մանրամասն բացատրեց, թե ինչպես է ձևավորում «արյունոտ գերլուսինը»: «Երբ լուսինը, էլիպսաձև ուղեծրով պտտվելով երկրի շուրջ, ժամանակ առ ժամանակ ավելի է մոտենում երկրին և այդ երևույթը տեղի է ունենում լիալուսնի ժամանակ, դա կոչվում է գերլուսին, քանի որ այդ ժամանակ լուսինը կարող է ավելի պայծառ և խոշոր լինել: Նման դեպքերում լուսնի չափերը փոխվում են: Երբ լիալուսնի ժամանակ է դա լինում, լուսինը շուրջ 15 տոկոսով մեծանում է: Լուսնի խավարման ժամանակ, իսկ հունվարի 31-ին նաև խավարում է տեղի ունենալու, երկիրը իր ստվերով ծածկում է լուսինը, և այն լույս չի տալիս, բայց նույն ժամանակ երկրի մթնոլորտից անցած արևի լույսը բեկվելով թեթևակի կարմրավուն, վարդագույն երանգ է տալիս լուսնին, և դա վաղուց կոչում են «արյունոտ լուսին», ինչը պայմանական անուն է»,- ասաց Միքայելյանը:
Մանրամասնելով խոսքը՝ Արեգ Միքայելյանն ընդգծեց, որ «արյունոտ գերլուսին» լինում է այն պարագայում, երբ վերը նշված երկու երևույթները համատեղվում են, այսինքն՝ լուսինն ավելի մոտ է երկրին և այդ ժամանակ տեղի է ունենում լուսնի խավարում:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01