«Ժամանակի հրամայականով պայմանավորված՝ պետք է ավելի մեծ թափով շարունակվի աշխատանքը բոլոր ուղղություններով»,- այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ այսօր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ծանոթանալոով 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է, որ երկրի էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով նախարարությունը 2017 թ. իր առջև հետևյալ խնդիրներն է դրել՝ առաջիկա տարիներին սեփական այլընտրանքային վերականգնվող էներգետիկ աղբյուրներից ստացվող էներգետիկայի ծավալը, էլեկտրաէներգիայի ծավալը երկրի ներքին սպառման կառուցվածքում հասցնել առնվազն 50 տոկոսի, առնվազն 20 տոկոսով իջեցնել գազային կայաններում միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար ծախսվող գազի ծավալները և առնվազն 10 տոկոսով ավելացնել միջուկային էներգիայի մասնաբաժինը, արտադրությունը, արտադրության ծավալը՝ միաժամանակ հասնելով հուսալիության բարձրագույն մակարդակի էներգաբլոկի՝ դրա արդիականացման ճանապարհով: Այս նպատակով իրականացվել են հետևյալ միջոցառումները.
Նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը վարչապետին զեկուցել է, որ 2017 թ. արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության աճ՝ 6.1 տոկոս, սպառման աճ՝ 4.1 տոկոս, արտահանման աճ՝ 17. 1 տոկոս, իսկ գազի ոլորտում՝ 6.52 տոկոս ներմուծման աճ Ռուսաստանից, 4.86 տոկոս աճ՝ Իրանից և 17.1 տոկոս արտահանման աճ: Կարեն Կարապետյանը կարևորել է էներգետիկ փոխհոսքերի շարունակական ավելացումը և տարածաշրջանային էներգետիկ հաբի ձևավորումը:
«Մենք տարածաշրջանում իրականում շատ լավ շանս ունենք: Եթե մենք ճկուն վարվենք, շատ հետաքրքիր տարածաշրջան է իր բոլոր բարդություններով՝ հարևան Իրան, Իրաք, Թուրքմենստան Վրաստան՝ իր հարակից տարածքներով: Մինչև 2020 թվականը մենք այս հարթակում պետք է ունենանք 1-2 խոշոր ռեգիոնալ խաղացող»,- ասել է կառավարության ղեկավարը՝անհրաժեշտ համարելով համապատասխան կարողությունների ձևավորմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:
Կառավարության ղեկավարը նախարարության ղեկավար կազմի ուշադրությունը հրավիրել է ընդերքօգտագործողների կարգապահության խնդրի կարևորության վրա՝ անդրադառնալով հանքերի օգտագործման լիցենզիաների տրամադրման հարցին. «Պետք է հետևել մեր գործընկերների կարգապահությանը և հասկանալ՝ ինչպես ենք անում, որպեսզի այդ դաշտը մոտիվացնենք, որովհետև այնտեղ տնտեսական աճի մեծ ներուժ ունենք»:
12:53
12:49
12:36
12:21
12:04
11:51
11:15
10:55
10:44
10:19
10:04
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
11:15 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
12:53 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
11:51 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03