Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ» շրջանակային փաստաթղթի նախագիծը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, այն մշակել է «Թվային Հայաստան» հիմնադրամը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը նշել է, որ շրջանակային փաստաթուղթն ուրվագծում է կառավարության քայլերը՝ թվային փոխակերպմամբ Հայաստանը միջազգայնորեն մրցունակ երկիր դարձնելու ուղղությամբ: Հայաստանի թվային փոխակերպման նախագծով սահմանվել են հիմնական 6 ուղղություններ, որոնց հիման վրա կծավալվեն Հայաստանի թվային փոխակերպմանն ուղղված հետագա գործողությունները։
Շրջանակային փաստաթուղթը Հայաստանի թվային փոխակերպման հիմքում շեշտում է Խելացի «ՍՄԱՐԹ» կառավարության, թվային հմտություններով օժտված ստեղծարար աշխատուժի, պահանջարկից միշտ մի քայլ առաջ՝ բարձր արդյունավետությամբ, հուսալի և մատչելի ենթակառուցվածքների, անվտանգ ու դիմակայուն կիբեռտարածքի, համաշխարհային մակարդակով մրցունակ մասնավոր հատվածի, փոխկապակցված, համագործակցային և գործուն ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծման կարևորությունը։
Հիմնվելով թիրախային ու ակնկալվող արդյունքների վրա՝ կառավարությունը Հայաստանում թվային փոխակերպման գործընթացի իրականացման համար ուրվագծել է հետևյալ ռազմավարական հեռանկարները՝
· 2018-2020թթ. Թվային ցատկ (ենթակառուցվածքների լայնամասշտաբ ներդրման և առկա միջոցների թարմացման շեշտադրում)
· 2021-2025թթ. Թվային արագացում (առավել բարձր արդյունավետություն ապահովելու ուղղությամբ ներդրումներ)
· 2026-2030թթ. Թվայնացմամբ պայմանավորված զարգացում (աճի ապահովման ուղղությամբ նորարարությունների խիստ շեշտադրում)
Ի պատասխան վարչապետի հարցի՝ նշվել է, որ «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ» շրջանակային փաստաթղթի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկումների, ինչպես նաև շրջանառվել է հանրապետական գործադիր մարմինների միջև։ Հանրային քննարկումների ընթացքում և Հանրապետական կառավարական մարմինների կողմից կատարված նկատառումներն ու դիտարկումներն ամփոփման փուլում են:
Փաստաթղթի վերաբերյալ ծավալվել է լայն քննարկում, որի ընթացքում ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Ամփոփելով քննարկումը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է լրամշակել փաստաթուղթը՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները: «Իրականացվել է բարդ և կարևոր աշխատանք: Թվայնացումն այսօր անհրաժեշտություն է՝ կառավարումն ավելի արդյունավետ իրականացնելու առումով»,- ասել է վարչապետ Կարապետյանը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01