ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նորմալ գնահատեց ՀՀԿ-ի կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ քիչ առաջ ունեցած հանդիպումը: Նա նշեց, որ ներկայացրել են գիտության ոլորտի խնդիրները: «Մեզ, բացի նյութականից, անհրաժեշտ է նաև վերաբերմունք, դա պակասում է, որովհետև եթե նախկինում երիտասարդը, որը գիտության մեջ ճանապարհ պետք է ընտրեր, գիտեր, որ եթե դառնար նորմալ գիտնական, դա հեռանկար է, անկախություն է ապահովում, իսկ հիմա այդպիսի համոզմունք, կարծում ենք, երիտասարդների մոտ չկա կամ քիչ է»,- ասաց նա և նշեց, որ գիտության մեջ աշխատել ցանկացողները քիչ են:
Ռադիկ Մարտիրոսյանն ասաց, որ արտագաղթին, տնտեսության զարգացմանն անդրադարձ ևս եղավ: «Պարոն Սարգսյանը շատ կարևորեց մեր երկրի արտաքին քաղաքականության այն մոդելը, որ մենք ԵԱՏՄ և ԵՄ միջև միաժամանակ պայմանագրեր կնքեցինք, ինչը հնարավորություն է տալիս լայնացնելու շուկան, տեխնոլոգիաների ճանապարհը: Այդ բոլոր հարցերի վերաբերյալ եղան հարցադրումներ, նա էլ պատասխանեց»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի համաձայնությանը` չորրորդ նախագահի պաշտոնում լինելու վերաբերյալ, ԳԱԱ նախագահն ասաց.
«Ես կարծում եմ, որ լուրջ բան չկա, որ նա չդառնա: Ամեն մարդու մեջ մենք պետք է տեսնենք մեծ հույս, նա իր պահվածքով գործունեությամբ պետք է նպաստի երկրի զարգացմանը»,-ասաց նա և նշեց, որ այդ համոզմամբ էլ Արմեն Սարգսյանի հետ հույսեր կապում է, քանի որ ուսանող տարիքից իրեն դրսևորել է, սովորել է գերազանց, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր է, բիզնեսում հաջողություններ ունեցող մարդ է: «Այս բոլորն ասում է, որ նա կարողանում է կյանքում ստեղծված ամեն իրավիճակում այնպիսի որոշումներ ընդունել, որ կնպաստեն զարգացմանը»,-ասաց նա:
Հարցին՝ ցանկանում է, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրվի, նա պատասխանեց. «Հիմա շատ բան եմ ուզում ես, ուզում եմ, որ Գիտությունների ակադեմիան մեր ամբողջ բյուջեի չափով միջոցներ ունենար, գիտություն զարգացներ»:
tert.am
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03