ԱՄՆ-ի կողմից «Կրեմլի ցուցակում» ռուսաստանցի խոշոր գործարարների, այդ թվում և` մեծ բարերար Սամվել Կարապետյանի և հայազգի մյուս գործարարների ընդգրկումն ամենևին չի նշանակում, որ այս գործարարների մեծ մասը անարդար և կոռուպցիոն ճանապարհներով են հարստացել, քանզի ամերիկյան այդ ցուցակը, իրականում, քաղաքական փաստաթուղթ է, որը
նպատակ ունի ռուսաստանցի մեծահարուստներին ճնշելով հարվածել Ռուսաստանի տնտեսությանը:
Անդրադառնալով «Կրեմլյան ցուցակի» հայկական հատվածին` նախ պետք է նշել, որ այդ ցուցակում հայազգի գործարարների ընդգրկվելը մի կողմից փաստում է, որ հայազգի գործարարները Ռուսաստանի լիարժեք հենասյուներից են և հավասարապես կիսում են Ռուսաստանի առջև ծառացած, նաև` քաղաքական բնույթի դժվարությունները, մյուս կողմից` Սամվել Կարապետյանի և հայազգի մյուս գործարարների կենսագրությանը ծանոթները լավ գիտեն, որ մեր հայրենակիցների մեծ մասը Ռուսաստանում հարստացել են քրտնաջան աշխատանքի և բիզնեսի տրամաբանությամբ, հակառակ դեպքում` հսկայական մրցակցության պայմաններում և հատկապես` օտարության մեջ, ուղղակի հնարավոր չէր լինի հասնել նման ֆինանսական հաջողությունների. գոնե Սամվել Կարապետյանի դեպքում որևէ մեկին երբեք չի հաջողվի ապացուցել, որ վերջինս իր ֆինանսական իմպերիան կայացրել է կեղծիքներով և խարդախություններով: Հետևաբար Սամվել Կարապետյանի կողմից Հայաստանում կատարվող միլիոնավոր դոլարների ներդրումներն ու բարեգործությունները ամերիկյան ցուցակների պատճառով չեն կարող վտանգվել, և վստահ եմ` անկախ ԱՄՆ-ի քաղաքական, հակառուսական որոշումներից Սամվել Կարապետյանն ու Հայաստանը զարգացնելու նրա գաղափարները կիսող ռուսաստանաբնակ մյուս հայ գործարարները շարունակելու են աջակցել Մայր Հայրենիքին:
Ի դեպ` Ռուսաստանի գործարարներին անդրադառնալուց առաջ միլիարդատեր Թրամփն ու նրա միլիարդատեր համաերկրացիները ճիշտ կանեն ուսումնասիրեն և հանրությանը ներկայացնեն իրենց հարստացման ճանապարհը, որից հետո վստահ եմ ռուսաստանցի մեծահարուստները բոլորիս աչքերում հրեշտակներ կթվան:
Եվ ամենակարևորը` Ռուսաստանում ապրող հայ մեծահարուստները «Կրեմլյան ցուցակի» իրողությունից պետք է հասկանան, որ սեփական հայրենիքից ապահով և վստահելի հանգրվան չկա, ինչն էլ նշանակում է, որ իրենց գումարները Ռուսաստանում կենտրոնացնելու փոխարեն ավելի խելամիտ կլինի Սամվել Կարապետյանի օրինակով ներդնել Հայաստանի տնտեսության մեջ, ուժեղացնել սեփական երկիրն ու փող աշխատել, ինչու ոչ` նաև ապրել Հայաստանում:
Հայի համար Հայաստանից ապահով և հանգիստ ապրելու և աշխատելու տեղ, իրականում, չկա...
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02