Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը պնդում է՝ Հայաստանի քաղաքական էլիտայի հետ քաղաքակրթական հակասություններ չունի:
«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արմեն Սարգսյանը անդրադարձել է պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցած հակասությունների ու նրա հետ վիճելու մասին վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվող տեղեկություններին:
Նրա խոսքով, տարածվող տեղեկությունները սուտ լուրեր են, որոնք կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն երկրում ներքին, այլ նաև միջազգային հարաբերությունների վրա:
«Ես քսան տարի չեմ խոսել այդ մասին, որովհետև հեշտ չէ անձնական կյանքը պատմել բոլորին: 1997-ին ծանր հիվանդությամբ հիվանդացա: Սկզբում չէի գիտակցում դրա ծանրությունը: Ես երախտապարտ եմ մի քանի մտերիմների, որոնք ինձ հորդորեցին զբաղվել իմ առողջությամբ: Բժշկի զննությունից հետո պարզվեց լուրջ հիվանդություն ունեմ ու պետք է վիրահատվեմ: ՀՀ նախագահին ասացի այդ մասին, և նա ու շատ գործընկերներ պնդեցին, որ շտապ մեկնեմ վիրահատվելու: Ես երախտապարտ եմ նրանց, որ նրանք ինձ պնդեցին մեկնել Հայաստանից և վիրահատվել արտերկրում: Վիրահատվեցի ու մեկ ու կես տարի շատ ծանր բուժման ճանապարհ եմ անցել: Վստահ եմ, որ եթե նրանք ինձ չհամոզեին մեկնել Հայաստանից, ապա դուք այժմ ուրիշի հետ հարցազրույց կանեիք», - նշեց Ա.Սարգսյանը։
«Ես շատ մարդկանց հետ եմ խոսում, ես շատ հանգիստ եմ խոսում մարդկանց հետ, փորձում եմ համոզել նրանց, լսել, խոսել: Վազգենի հետ բացառվում է, որ նման բան լիներ: Նրա հետ մենք շատ զվարճալի պատմություններ ենք ունեցել: Ես հասկանում եմ, որ եթե Վազգեն Սարգսյանը հրաշքով լիներ մեր կողքին, ու հայտարարեր, որ սուտ է, կլինեին սրամիտներ ու կասեին, որ դա քաղաքական կոնսպիրացիա է: Վազգենի հետ մենք շատ ենք թենիս խաղացել: ...Մենք պայմանավորվեցինք, որ եթե ինքը հաղթի զինվորական մեկ դյուժին մեքենա եմ նվիրելու, իսկ եթե ես հաղթեմ, կտա՝ ինչ ցանկանում է: Ես շատ լավ էի խաղում թենիս, բայց ցանկացա էդ պահին ես պարտվեմ, որ նվերը տայի: Ու այդպես էլ եղավ: Երբ արդեն վերադառնում էի Լոնդոն, Վազգենը եկավ ճանապարհելու: Նա չէր հաշտվել թենիսի խաղի արդյունքների հետ ու ասաց, որ ինքն էլ իր նվերն է բերել: Նվերը իհարկե, վազգենական էր՝ բացեցի, տեսա ատրճանակ էր անվանական», -ժպտալով պատմությունն ավարտեց Արմեն Սարգսյանը:
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
12:49
12:36
12:21
12:04
11:51
11:15
10:55
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03