Բոլոր մարդիկ էլ կյանքում գոնե մեկ անգամ բախվում են բրոնխիտին, որի հիմնական ախտանշանը ուժեղ հազն է: Սկզբնական շրջանում հիվանդությունը կարող է լինել չոր, սակայն հետագայում դառնում է խոնավ և մեծ քանակությամբ խորխ է առաջանում: Ավելի ուշ նկատվում է հևոց և կարող է նաև բարձրանալ ջերմությունը: Բարձր ջերմությամբ ուղեկցվող բրոնխիտի ժամանակ հարկավոր է անմիջապես դիմել բժշկին, սակայն ջերմության բացակայության դեպքում հիվանդությունը կարելի է բուժել նաև ժողովրդական միջոցներով:
Բրոնխիտի բուժման ամենատարածված մեթոդներից մեկը դեղաբույսերով բուժումն է: Հումքի համար հարկավոր է պատրաստել հավասար քանակությամբ տատրակ, մատուտակի արմատներ, մանուշակի և խնկածաղկի խոտ, ուրց, անանուխ և մի շարք այլ խոտաբույսեր, լավ խառնել, ստացված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել կես լիտր եռման ջուր և մոտ մեկ ժամ թրմել: Ստացված եփուկը քամել և ընդունել օրական երեք անգամ ուտելուց 30 րոպե առաջ:
Եթե բրոնխիտի ախտանշաններն ուղեկցվում են ուժեղ հազով, ապա հիանալի բուժիչ միջոց կարող է լինել եզան լեզվի թուրմը: Հարկավոր է 3 ճ.գ. չոր եզան լեզվին ավելացնել եռման ջուր և 1.5 ժամ թրմել: Ընդունել ուտելուց առաջ 30 մլ:
Ժողովրդական միջոցներով բրոնխիտի բուժման համար շատ օգտակար է նաև գազարի հյութը, որը կօգնի մեղմել նույնիսկ ուժեղ հազը: Հարկավոր է թարմ քամած հյութն ավելացնել գոլ կաթին (հավասար քանակությամբ) և խմել օրական մի քանի անգամ կես բաժակ: Կաթի փոխարեն կարելի է օգտագործել նաև մի քանի թեյի գդալ մեղրով գոլ ջուր:
Բրոնխիտի ախտանշանների ժամանակ, հատկապես խորացված դեպքերում, շատ արդյունավետ միջոց է այծի ճարպով կաթը: Անհրաժեշտ մի բաժակ գոլ կաթին ավելացնել մեկական գդալ այծի ճարպ և բնական մեղր: Այս միջոցը հարկավոր է ընդունել մինչև հիվանդության ախտանշանների անհետանալը (օրական 3-4 անգամ): Կաթն ընդունելուց հետո հարկավոր է պառկել տաք անկողին: Ընդ որում՝ կարելի է օգտագործել ինչպես կովի, այնպես էլ այծի կաթ:
Երեխաների դեպքում բրոնխիտի բուժումը բարդացնում է խոտաբույսերի և թուրմերի դառնությունն ու տհաճ համը, ինչի պատճառով նրանք հրաժարվում են ընդունել բուժիչ միջոցները: Այս դեպքում կարելի է պատրաստել հատուկ բուժիչ մածուկ սենդվիչի համար:
Բաղադրությունը.
· 100 գրամ կարագ,
· շոկոլադի 1 սալիկ,
· 3 գդալ կակաո,
· 3 գդալ խոզի ճարպ,
· մեղր:
Պատրաստման եղանակը.
Ճարպն ու մեղրը հալել տաք գոլորշու վրա, այնուհետև ավելացնել կակաոն ու շոկոլադը և լավ խառնել, մինչև դառնա համասեռ զանգված: Ստացված մածուկը օգտագործել սենդվիչներ պատրաստելիս և ուտել մի պտղունց սոդայով գոլ կաթի հետ:
Յուրահատուկ միջոց է նաև հալվեն: Անհրաժեշտ է տաք գոլորշու վրա հալել 200 գրամ խոզի ճարպն ու կարագը, այնուհետև հալվեի մի քանի տերևը կոտորակիչով կամ մսաղացով մանրացնել, ավելացնել մի գդալ կակաո և բոլոր բաղադրիչները լավ խառնել: Ստացված խառնուրդը պահել ամուր փակվող տարրայում և դնել սառնարան: Օգտագործել ուտելուց առաջ 1 ճ.գ (օրական 3 անգամ):
Այս բոլոր միջոցներն օգնում են բուժել բրոնխիտը, սակայն դրանք կարելի է օգտագործել նաև կանխարգելիչ նպատակներով և իմունային համակարգը ամրապնդելու համար:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01