Այսօր Ազգային ժողովում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանի պաշտոնանկության վերաբերյալ որևէ հարցի` պատճառաբանելով, թե ինքն ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է ՀՀ դատական օրենսգիրքը և միայն դրա մասին է ցանկանում խոսել:
Մամուլում հապարակումները, որ ԱՆ շենքում նախարարի հարազատների անունով սրճարան է գործում, Դ.Հարությունյանը սկզբում նույնպես հրաժարվեց պարզաբանել` կոչ անելով ծանոթանալ պաշտոնական պարզաբանմանը:
«Իսկ Դատական օրենսգրքի վերաբերյալ ի՞նչ հարց կա»,- մի քանի անգամ կրկնեց Դ.Հարությունյանը:
Ի վերջո, դիտարկմանը, որ սա նույնպես կոռուպցիոն երևույթ է, իսկ նախարարությունը պայքար է տանում կոռուպցիայի դեմ, Դ.Հարությունյանը հակադարձեց, որ նախարարության շենքում սրճարան չի գործում:
«Նախարարությունում որևէ ճաշարան չի գործել առ այս պահը»,- ասաց Դ.Հարությունյանը:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության առաջին հարկում նախարար Դավիթ Հարությունյանի ընտանիքի անդամները սրճարան են աշխատեցնում, մասնավորապես՝ այն պատկանում է նախարար Հարությունյանի որդուն, միայն թե փաստաթղթերով արված է այնպես, որ կապը չերևա. ձևակերպված է այլ անձի անունով, իսկ աշխատակիցը նրա հարսն է:
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01