Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Նորա Արիսյանը և Ժիրայր Ռեիսյանը, ինչպես նաև Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը հունվարի 30-ին մասնակցել են Սոչիում Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի աշխատանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նրանք գրառում են կատարել սոցիալական ցանցում:
Կոնգրեսն անցկացվել է «Խաղաղություն Սիրիայի ժողովրդին» կարգախոսի ներքո:
Մասնակիցները համաձայնության են եկել սկսելու երկրի Սահմանադրության վերանայման աշխատանքը, որպեսզի երկրի հետպատերազմյան կարգի իրավաբանական հիմք նախապատրաստեն, և դիմել են աշխարհին՝ յոթնամյա քաղաքացիական պատերազմից ավերված Սիրիայի վերականգնմանն օգնելու խնդրանքով:
Բացի դրանից, կոնգրեսի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ դրա մասնակիցները հավաստել են հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ահաբեկչության և կրոնական մոլեռանդության դեմ պայքարին: Մասնակիցները նաև հանդես են եկել միասնական բանակի և ազատ ընտրությունների անցկացման օգտին, որոնք պետք է որոշեն երկրի ապագան: Կոնգրեսի արդյունքներով դրա մասնակիցները համաձայնության են եկել կազմելու սահմանադրական հանձնաժողով, թեկնածուների ցուցակը հաստատված է 150 մարդու կազմով (100 մարդ կառավարությունից՝ ներքին չափավոր ընդդիմության հաշվառմամբ, և 50-ն արտաքին ընդդիմությունից), որը Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի հետ համատեղ կսկսի առաջարկություններ պատրաստել երկրի Սահմանադրության համար:
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03