Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում արցախյան ազատամարտի տարիներին հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ, ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված ու հաշմանդամություն ստացած զինվորականներ, Գյումրիում երկրաշարժի հետևանքով հաշմանդամ դարձած քաղաքացիներ:
Հաշմանդամություն ունեցող անձինք բողոքում են՝ պրոթեզավորման իրավունքը փոխանցվել է այլ կազմակերպության, որը շահել է հայտարարված մրցույթը, սակայն իրենց տարիներ շարունակ սպասարկել է գերմանական «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը: Այժմ մրցույթը հաղթել է «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն:
Կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին մոտեցավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, ով ասաց, որ մրցույթների արդյունքները դեռ ամփոփված չեն:
Քաղաքացիներն ասացին, որ վարչապետին նամակ են ուղղել, սակայն դեռ պատասխան չեն ստացել:
«Վարչապետին ուղղված նամակը մեկօրյա ժամկետում վերահասցեավորվել է Սոցապնախարարությանը: Խնդիրն այն է, որ նամակում ասվում է, թե գերմանական պրոթեզավորման ընկերությունը փակվել է, սակայն չի փակվել, մրցույթի արդյունքում այլ կազմակերպություն է համապատասխանում չափանիշներին, իսկ վերջնական արդյունքները դեռ ամփոփված չեն»,-ասաց պաշտոնյան։
Կեսոյանը հայտնեց, որ մրցույթի նպատակն է, որ պրոթեզավորումը համապատասխանի միջազգային չափանիշներին: Դիտարկմանը, թե մարդկանց սարքել են փորձադաշտ, Կեսոյանն առարկեց և ասաց, որ մրցույթի նպատակն է համապատասխանեցնել պրոթեզավորումը միջազգային չափանիշներին:
«Փորձադաշտ չենք սարքում։ Այն չափանիշները, որոնք ներառված են առաջարկների մեջ, դեռ հաշվարկված չեն, ոչ ոք չգիտի, թե ով է հաղթել, այդ չափանիշներին համապատասխանո՞ւմ են, թե ոչ: Հաջորդ քայլն այն է լինելու, որ մենք անցնենք հավաստագրման կարգի, մենք հավաստագիրը տալու ենք, դուք վերցենք ու գնաք այն կազմակերպությունը, որը դուք կուզեք գնալ, որը հաղթել է մրցույթում: Այս պահին երկու ընկերություն է հաղթել, բայց դեռ ամփոփումը չի ավարտվել»,-ասաց Կեսոյանը:
Ինչ վերաբերում է հավաստագրի տրմանը, ապա Կեսյանն ասաց, որ հավաստագիր տրվելու է 2019 թվականից. «Աղմուկը հասկանալի չէ, ամեն ինչ արվում է չափանիշներին համապատասխան, իսկ մրցույթն անցկացվել է թափանցիկ»:
tert.am
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01