Հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների նկատմամբ պետական ուշադրության պակաս կա, և օր առաջ պետք է լրացնել այդ բացը. այսօր հրավիրված ասուլին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ օրեր առաջ իրենց՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանական մեծամասնությունը հորդորել էր հետաձգել, պատճառաբանելով, թե իրենք արդեն իսկ նախատեսել են շրջանառության մեջ դնել նախագիծ, և ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ կա նաև այս հարցին:
«Պատճառաբանությունը հիմնավոր չէ, երկարաձգել, իբր Աշխատանքային օրենսգրքում գլոբալ փոփոխություններ են սպասվում»,-ասաց նա և նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը չի տառապում այս կամ այն նախաձեռնությունը յուրացնելու մարմաջով և իրենց համար կարևոր չէ՝ ում նախաձեռնությամբ կլուծվի այս խմբի մարդկանց խնդիրները:
«Որոշեցինք այն կանխել երկու ամսով: Եթե առաջիկա մեկ ամսում կառավարությունն իր նախաձեռնությամբ մեզ չներգրավի առաջարկությունը փոփոխելու և ավելի խելամիտ ու բովանդակալից դարձնելու գործում՝ շարունակելու ենք պնդել մեր նախագիծը՝ օրենքի շրջանակում կյանքի կոչելու համար»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ խորհրդարանը դարձել է կառավարության կցորդը և տպագրատունը, ինչ նախագիծ բերում է՝ մեխանիկորեն հաստատվում է:
«Այս ամենը հակասում է բարեփոխված Սահմանադրությանը: Կոչ եմ անում ՀՀԿ-ին հիշել, որ մենք թևակոխում ենք պառլամենտական ժամանակահատված, և պետք է բարձր գտնվել ու թույլ չտալ նման աշխատաոճ»,-ասաց նա:
tert.am
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01