Մեծ ողբերգություն պետք չէ սարքել այն բանից, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված «կրեմլյան ցուցակում» տեղ են գտել նաև ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարարների անուններ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Ռուս-ամերիկյան տնտեսական և քաղաքական բախումներից մենք չենք շահում: Ես չեմ կարծում, որ մենք պետք է մեծ ողբերգություն սարքենք, որ մեր հայրենակիցներից այդ ցուցակի մեջ ներգրավված են, քանի որ պարզ չէ, թե այդ ցուցակում ներգրավվելն ինչ հետևանքներ է ունենալու: Ցուցակի անվանական կազմը չի ենթադրում իրավական հետևանքներ: Այդ ցուցակը սանկցիոն չէ», - ասաց Աշոտյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը պետք է շարունակի հեռու մնալ բախումային օրակարգից՝ շարունակելով առաջ շարժվել իր ունեցած օրակարգով:
«ԱՄՆ-ի և ՌԴ-ի շահերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում համընկնում են: Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը թույլ է տալիս ասել, որ Արցախյան հակամարտությունն այն եզակիներից է, որ խորհրդային նախկին տարածքում գլոբալ խաղացողների շահերը համընկնում են բռնի ուժի չգործադրման սկզբունքներով: Հայաստանը պետք է շարունակի այս օրակարգով», - նկատեց նա:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր «Կրեմլյան զեկույցը», որում ներառված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապ ունեցող պետական պաշտոնյաներ ու օլիգարխներ: Ցուցակում նաև տեղ են գտել ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը և Դանիել Խաչատուրովը:
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03