Հայաստանը զբաղեցրել է 111-րդ հորիզոնականը Ժողովրդավարության համաշխարհային ինդեքսում՝ հայտնվելով հիբրիդային քաղաքական ռեժիմ ունեցող երկրների թվում: «Ժողովրդավարական ինդեքս-2017» զեկույցը պատրաստել է բրիտանական «Էկոնոմիստ» հեղինակավոր հանդեսի հետազոտական ընկերությունը (The Economist Intelligence Unit), որը երկրները գնահատել է 0-ից 10 բալանոց համակարգով: Միայն 8-ից բարձր միավոր ստացած երկրներն են դասակարգվել որպես «լիարժեք ժողովրդավարություններ»:
Ժողովրդավարության ինդեքսը հիմնված է հինգ չափանիշի վրա՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության աշխատանք, հնարավորություններ քաղաքական մասնակցության համար և քաղաքական մշակույթ:
Հայաստանը հավաքել է 4.11 միավոր՝ նախորդ տարվա 3.88 միավորի փոխարեն: Հայաստանն ամենաշատ միավոր հավաքել է ընտրական գործընթացի և բազմակարծության, քաղաքական մասնակցության և քաղաքացիական ազատությունների չափանիշներով, իսկ ամենացածրը՝ կառավարության աշխատանքի և քաղաքական մշակույթի չափանիշներով:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանն ավտորիտար երկրների շարքից անցել է «հիբրիդային ռեժիմ» ունեցող երկրների շարք՝ սահմանադրական փոփոխությունների շնորհիվ, որոնք իշխանությունը նախագահից հանձնել են խորհրդարանին:
Զեկույցի հեղինակները Հայաստանում մամուլի ազատության կարգավիճակը բնորոշել են որպես «հիմնականում անազատ»՝ դասելով նրան 109-րդ հորիզոնականում:
Նշվում է, որ 2017 թվականի ընթացքում Ժողովրդավարության ինդեքսը լուրջ հետընթաց է գրանցել աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Հետազոտությունն անցկացվել է 165 անկախ պետությունների և երկու տարածքների վերաբերյալ:
Զեկույցի հեղինակների համաձայն՝ աշխարհում միայն 19 երկիր կա լիարժեք ժողովրդավարությամբ, և դա կազմում է հետազոտությունում ընդգրկված բոլոր պետությունների 11,4 տոկոսը: Հետազոտության հեղինակները նշում են, որ «լիարժեք ժողովրդավարության» պայմաններում ապրում է աշխարհի բնակչության 5 տոկոսից քիչը:
Երկրորդ կատեգորիայի մեջ՝ «անբավարար ժողովրդավարություն», հայտնվել է 57 երկիր, երրորդում՝ «հիբրիդային ռեժիմ»՝ 39 երկիր, չորրորդում («ավտորիտար ռեժիմ»)՝ 52 երկիր:
Ամենաժողովրդավարական երկիրը վարկանշային ցանկում շարունակում է մնալ Նորվեգիան: Այդ դիրքը նա պահպանում է 2010 թվականից ի վեր: Լիարժեք ժողովրդավարական երկրների տասնյակում են հայտնվել նաև Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Դանիան, Իռլանդիան, Կանադան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան:
Զեկույցում Ադրբեջանը դասվել է ավտորիտար երկրների շարքին՝ հայտնվելով 148-րդ տեղում, Վրաստանը դասվել է հիբրիդային ռեժիմի երկրների շարքին՝ զբաղեցնելով 79-րդ տեղը: Թուրքիան հայտնվել է 100-րդ տեղում, Իրանը՝ 150-րդ տեղում, Ռուսաստանը՝ 135-րդ տեղում՝ դասվելով ավտորիտար երկրների շարքին:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03