Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յիղիթ Բուլութը սպառնացել է կոտրել Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ոտքերն ու ձեռքերը, եթե վերջիններս համարձակվեն այցելել Էգեյան ծովի Իմիա կղզի, որը վիճելի տարածք է համարվում Հունաստանի և Թուրքիայի միջև:
Ինչպես գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը, թուրք պաշտոնյան սպառնացել է, որ եթե հույները նման բան անեն, ապա Թուրքիան իրեն առավել ագրեսիվ կդրսևորի, քան հիմա սիրիական Աֆրինում:
«Լինի սպա, վարչապետ, թե նախարար՝ ոտքերն ու ձեռքերը կկոտրենք, եթե հանկարծ համարձակվեն ոտք դնել Քարդակ (թուրքերն այդպես են կոչում Իմիա կղզին-tert.am): Նրանք իրենց մաշկի վրա կզգան մեր զայրույթն ավելի ուժեղ ձևով, քան հիմա Աֆրինում», - հայտարարել է Բուլութը:
Հունաստանի արտգործնախարարությունն արդեն արձագանքել է այս խոսքերին ու նշել, որ նման տեսակի հայտարարությունները չեն նպաստում երկու երկրների միջև եղած հարաբերությունների լավացմանն ու զարգացմանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի իրենց պաշտպանության նախարարը ծաղկեպսակ էր դրել 1996թ. Էգեյան ծովում ավիաաղետի ժամանակ զոհված հույն զինվորների հիշատակին՝ մոտենալով կղզուն:
Թուրքիան, սակայն, հերքել էր, որ հույն նախարարը կարողացել է մոտենալ կղզուն ՝ չնայած նրա այցը փաստող տեսանյութի առկայությանը:
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02