Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկական Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոն (նստավայրը՝ Մոսկվա):
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ իր ակտիվ և արդյունավետ գործունեությամբ նա կնպաստի Հայաստանի և Մեքսիկայի միջև համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ չնայած երկու երկրների միջև աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանը մեծապես հետաքրքրված է Մեքսիկայի հետ բարեկամական կապերի սերտացմամբ և համագործակցության ընդլայնմամբ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Նախագահը նկատել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 26 տարիների ընթացքում միջպետական հարաբերություններում առկա մեծ ներուժը լիարժեք չի օգտագործվել: Այդուհանդերձ, ըստ Հանրապետության Նախագահի, վերջին տարիներին հայ-մեքսիկական հարաբերություններում արձանագրված որոշակի ակտիվությունը հուսադրող է:
Դեսպան Մորենոն շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար և նշել, որ մտադրված է ակտիվ աշխատել ու զարգացնել երկու երկրների հարաբերությունները ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային, կրթական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանին և Մեքսիկային միավորում են ընդհանուր բազմաթիվ սկզբունքներ ու արժեքներ, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարության զարգացումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային կառույցներում հայ-մեքսիկական համագործակցությանը:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու ամրապնդումը, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ վերջին տարիներին նկատելի առաջընթացը:
Հանրապետության Նախագահը և Մեքսիկայի դեսպանը երկկողմ հարաբերություններում կարևորել են Մեքսիկայի հայ համայնքի դերը, որը, ըստ նրանց, չնայած այնքան էլ մեծաթիվ չէ, սակայն իր ուրույն տեղն ունի երկկողմ կապերի ամրապնդման գործում:




Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01