Vahana անօդաչու օդային տաքսին, որի մշակմամբ զբաղվում է Airbus ավիաարտադրող ընկերության A3 մասնաճյուղը, կատարել է իր առաջին թռիչքը: Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը:
Փորձնական թռիչքի ժամանակ Vahana-ի ամբողջական նախատիպը՝ 6.2 մետր երկարությամբ և 5.7 մետր կայնությամբ օդ է բարձրացել՝ հասնելով 5 մետր բարձրության, օդում է մնացել մոտ մեկ րոպե, ապա սահուն վայրէջք կատարել: Հաջորդ օրը նախատիպը երկրորդ թռիչքն է կատարել: Vahana աերոտաքսիի նախատիպի մշակումը սկսվել է 2016-ի փետրվարին:
Ենթադրվում է, որ այս օդային տաքսին կօգտագործվի նախապես մշակված երթուղով ուղևորի կամ տարբեր բեռների տեղափոխման նպատակով: Այս օդային տաքսին նաև կունենա խոչընդոտների վերահսկման համակարգ, որը թույլ կտա խուսափել դրանցից:
Նախապես այս ավիատաքսիի մշակողները հայտնել են, որ Vahana օդային տաքսիի նախատիպի փորձարկումները կանցկացվեն երեք ամսվա ընթացքում և կամփոփվեն լիարժեք թռիչքով, որի ընթացքում ապարատը ուղղահայաց կթռչի, կանցնի հորիզոնական թռիչքի, կխուսափի հանկարծակի հայտնված խոչընդոտից, կանցնի հորիզոնական վայրէջքի ռեժիմ, ապա կխուսափի գետնին առկա խոչընդոտներից ու վայրէջք կկատարի:
Նշենք, որ օդային տաքսիների մշակմամբ զբաղվում են նաև այլ ընկերություններ: Օրինակ՝ նախորդ տարվա սեպտեմբերին Volocopter 2X ուղևորատար դրոնը, որ վերամշակել էր գերմանական Volocopter (E-volo) ընկերությունը, իր առաջին փորձնական թռիչքն է կատարել Դուբայում:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02