Հատուկ ծառայությունների գծով Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատները պնդում են, որ հանրապետականները Սպիտակ տուն են փոխանցել հանձնաժողովի հաստատած Ռուսաստանի ներգրավվածության մասին փաստաթղթի փոփոխված տարբերակը՝ հաստատված զեկույցը ուղարկելու փոխարեն: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Հանրապետականների պատրաստած այս փաստաթղթում ընդգծվում է, որ արդարադատության նախարարության որոշ մարմիններում առկա է կողմնակալ վերաբերմունք նախագահ Թրամփի հանդեպ: Փաստաթուղթը հանրությանը հասանելի դարձնելու հարցը կորոշի Սպիտակ տունը: Հաշվի առնելով, որ նախկինում նախագահ Թրամփը հանդես է եկել դրա հրապարակման օգտին՝ փաստաթուղթը հասանելի կլինի հանրությանը:
Իսկ այդ ընթացքում հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակով դիմել է հանձնաժողովի հանրապետական նախագահ Դևին Նունեսին՝ նշելով, որ դեմոկրատները բացահայտել են, որ հաստատմանը ներկայացված փաստաթուղթն ամբողջական չէր և այնտեղ առկա էին որոշ դրույթներ, որոնք հասանելի չէին հանձնաժողովի անդամներին: Կոնգրեսական Շիֆն այս իրավիճակը գնահատում է չափազանց խնդրահարույց:
Նա ընդգծել է, որ չնայած այն հանգամանքին, որ այդ փոփոխությունները չեն փոխում փաստաթղթի բովանդակությունը՝ դրանք չափազանց կարևոր են հաստատման համար:
Հանձնաժողովի նախագահ Նունեսի խոսնակն իր հերթին հայտարարել է, որ Սպիտակ տուն ուղարկված տարբերակում արվել են չնչին խմբագրական փոփոխություններ, և այս աղմուկի հիմնական նպատակն է շեղել ուշադրությունը հիմնական խախտումներից:
Չորեքշաբթի օրը Հետաքննությունների դաշնային բյուրոն ընդգծել է, որ այն ունի մտահոգություններ, որ փաստաթղթում նշված տվյալները կարող են չհամապատասխանել իրականությանը: Կառույցն ընդգծել է, որ չի ունեցել հնարավորություն ավելի խորը ուսումնասիրելու այն՝ նախքան հանձնաժողովի քվեարկությունը:
Այս փաստաթուղթը կարող է ունենալ հետևանքներ հետաքննություն իրականացնող մարմինների համար, եթե հաստատվի, որ հետաքննության ընթացքում եղել են որոշակի խախտումներ: Դա կարող է հիմք հանդիսանալ նախագահ Թրամփի համար՝ պահանջելու Հետաքննությունների դաշնային բյուրոյի, արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Ռուսաստանի հետ Թրամփի թիմի համագործակցության մասին հետաքննությունն իրականացնող հատուկ հետաքննողի հեռացումը իրենց պաշտոններից:
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02