Ամերիկյան Heritage Foundation վերլուծական կենտրոնը հրապարակել է Տնտեսական ազատության ինդեքս 2018-ի վարկանշային աղյուսակը, որում Հայաստանը զբաղեցրել է 44-րդ հորիզոնականը:
Ինչպես նշվում է աղյուսակում, Հայաստանի տնտեսական ազատության միավորը 68.7 է: Մեր երկրի ընդհանուր գնահատականը նվազել է 1.6 կետով՝ կտրուկ անկում գրանցելով առողջապահության և ներդրումների ազատության միավորներում: Միևնույն ժամանակ համեստ բարելավում է նկատվում դատական համակարգի արդյունավետության ոլորտում:
Հայաստանը նաև հայտնվել է 20-րդ հորիզոնականում Եվրոպայի տարածաշրջանի 44 երկրի շարքում:
«Հայաստանի աշխարհագրական մեկուսացումը և համատարած մենաշնորհներն առավել խոցելի են դարձրել երկիրը համաշխարհային շուկայում: Այնուամենայնիվ, շուկայի չափավոր ընդլայնումն ու տնտեսական աճի բարձր դինամիկան հանգեցրել են աղքատության և գործազրկության կրճատմանը», - ասվում է Index of Economic Freedom զեկույցում:
Հայաստանն ընդգրկվել է չափավոր ազատ երկրների շարքում: Նույն խմբում են ընդգրկվել նաև Թուրքիան (58-րդ տեղ) և Ադրբեջանը (67-րդ տեղ): Վրաստանը հայտնվել է 16-րդ տեղում, իսկ Իրանը՝ 156-րդ:
«Տնտեսական ազատության ինդեքսի» առաջատար տասնյակը հետևյալ տեսքն ունի. Հոնկոնգ (90.2 միավոր), Սինգապուր (88.8), Նոր Զելանդիա (84.2), Շվեյցարիա (81.7), Ավստրալիա (80.9), Իռլանդիա (80.4), Էստոնիա (78.8), Միացյալ Թագավորություն (78.0), Կանադա (77.7), Արաբական Միացյալ Էմիրություններ (77.6): Ռուսաստանը 107-րդ տեղում է:
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03