Հռոմի պապի կողմից Գյումրիում մատուցած պատարագին մասնակցել է շուրջ 23 հազար մարդ, ինչպես տեղացի, այնպես էլ՝ Հայաստանի ու աշխարհի տարբեր վայրերից ժամանած: Այս մասին Գյումրիում տեղակայված մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հռոմի պապի խոսնակ, մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդիին:
Նա նշեց, որ բաժանվել է շուրջ 23 հազար հրավիրատոմս պատարագին մասնակցելու համար, ինչը աննախադեպ էր:
Ի դեպ երեկ Ֆեդերիկո Լոմբարդիին ասել էր, որ այցելելով Հայաստան՝ շատ կցանկանար տեսնել Արարատ լեռը, որը եղանակային պայմաններով տեսնել չէր հաջողվել: Այսօր, սակայն, մոնսինյորի խոսքով, իրենց հաջողվել է տեսնել Արարատը:
«Այս առավոտ ցնծությամբ տեսանք սքանչելի Արարատ լեռը։ Այս պատմական պահին այն նույնպես խորհրդանշական էր, ուստի, կարծում եմ, որ Գյումրիի համար սա պատմական օր էր քան երբևէ»,- հավելեց նա:
Մոնսինյորի խոսքով՝ Հռոմի պապի համար մեծ ուրախություն է հայկական պատմության սկզբնաղբյուրի հետ շփվելը:
Լոմբարդիին շեշտեց, որ Գյումրիի պատարագի ժամանակ աննախադեպ ևս մեկ երևույթ եղավ՝ Պապը հրավիրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին շրջել իր «պապամոբիլով»:
«Պապը Կաթողիկոսին հրավիրեց իր պապոմոբիլով շրջել հրապարակով: Նախկինում եղել են նման դեպքերը, Պապը հրավիրում է այլոց ուղևորվել իր պապոմոբիլով: Համատեղ ուղևորությունը նշանակալի պահ էր: Ես անգամ հարցրեցի իմ կոլեգաներին Հայաստանում՝ նախատեսո՞ւմ են կաթողիկոսի համար «կաթողիկոսմոբիլ», որ այսօրինակ կարևոր առիթների ժամանակ նա շրջի»,- նշեց մոնսինյորը:
Tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47