Շիրակի մարզը զբոսաշրջային համաշխարհային ճանաչում ունեցող կենտորն դառնալու ներուժ ունի: Այս մասին նշվել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի եւ «Թվային նուռ» («Դիջիթըլ Փոմըգրանեթ») ընկերության հիմնադիր Թոդ Ֆաբաքերի հանդիպման ժամանակ:
Մարզպետարանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ի թիվս այլ ծրագրերի, կողմերն անդրադարձան Շիրակի մարզը զբոսաշրջային հանրաճանաչ կենտրոն դարձնելու գաղափարին: Անդրադարձ եղավ «Դիջիթըլ Փոմըգրանեթ»-ի եւ «Հայ Մանուկների հիմնադրամի» համագործակցության արդյունքում ծնված Visit Armenia նախագծին, որը դեռեւս 2015թ-ին ծրագրավորած Visit Gyumri նախագծի տրամաբանական շարունակությունն է։ Ծրագիրը թվայնացնելու է Հայաստանի ողջ զբոսաշրջային ոլորտը՝ շեշտը դնելով մարզերի եւ գյուղական համայնքներում թաքնված զբոսաշրջային գրավչությունների վրա։ Այս պահին արդեն պատրաստ եւ հասանելի են Շիրակի եւ Լոռու մարզերը։
Բացի տեխնոլոգիական լուծումներից նախատեսվում են նաեւ միջոցառումների կազմակերպում, վերնիսաժներ եւ այլն, որոնք համայնքներն ավելի տեսանելի եւ գրավիչ կդարձնեն զբոսաշրջիկների համար։
Շիրակի մարզպետը առանձնակի կարեւորեց այս նախաձեռնությունը` հայտնելով պատրաստակամություն աջակցելու հեղինակներին: «Շիրակի մարզի զարգացման ռազմավարության մեջ զբոսաշրջությունը կարեւոր տեղ ունի, ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ Շիրակի մարզը մեծ ներուժ ունի զբաոսաշրջային կենտրոն դառնալու համար, այստեղ բազմաթիվ վայրեր կան, որոնք կհետաքրքրեն զբոսաշրջիկներին: Ես ողջունում եմ ձեր նախաձեռնությունը ու հավաստիացնում եմ, որ կանենք մեզանից անցած ամեն ինչ ձեզ աջակցելու համար»:
Անդրադառնալով Շիրակի մարզում, մանավորապես, Գյումրիում ծավալած 5-ամյա գործունեություն ընթացքում իրականացրած այլ նախագծերի, Թոդ Ֆաբաքերը Արթուր Խաչատրյանին ներկայացրեց 2017թ-ի ամենախոշոր եւ ամենեհաջողված նախագծերից մեկին` SONY ATV Score App-ին, որը մշակել են գյումրեցի ծրագրավորողները: Այն SONY ATV-ի (https://www.sonyatv.com/en/services)՝ համաշխարհային հսկայի համար մոբայլ հավելված է, որը մեկ տարվա աշխատանքից հետո այսօր արդեն շուկայում կիրառելի եւ հաջողված գործիք է դարձել։
Հիմնադրված լինելով Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում՝ «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը վեբ կայքեր եւ մոբայլ հավելվածներ է մշակում միջազգային շուկայի համար։ Սկսելով աութսորսինգից ընկերությունն արդեն զարգացնում է սեփական պրոդուկտները։
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03