Քաղցկեղը նոր հիվանդություն չէ։ Շատ դարեր առաջ եղած չարորակ նորագոյացությունները, սակայն, մեր օրերում ավելի հաճախ են հանդիպում։ Բազմաթիվ պատճառներից են Երկիր մոլորակի բնակչության թվի և կյանքի տևողության ավելացումը, քանի որ հիվանդության առաջացումը պայմանավորված է նաև տարիքով:
Հայաստանում քաղցկեղի առաջացման հավանակությունը առավելագույնն է 65 և բարձր տարիքային խմբում:
Միջազգային գրականության տվյալներով աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 12 մլն նոր դեպք և շուրջ 8 մլն մահ` կապված չարորակ նորագոյացությունների հետ: Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը նոր դեպքերի թիվը կարող է հասնել 27, իսկ մահերինը` 17 միլիոնի: Միաժամանակ, տարեկան 75 մլն մարդ քաղցկեղ ախտորոշելուց հետո ապրում է 5 և ավել տարի:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության որոշակի կայունացում։ Այսպես, եթե 2014թ. առաջին անգամ ախտորոշվել է չարորակ նորագոյացությունների 8.365 դեպք, ապա 2015-ին` 8.372, իսկ 2016-ին դեպքերի թիվը նախորդ տարվա նկատմամբ աճել է ընդամենը 0.04%-ով:
2016թ-ին, նախորդ տարվա համեմատ, շուրջ 4%-ով ավելացել է դիսպանսեր հսկողության տակ գտնվող քաղցկեղով հիվանդների թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է երկրում իրականացվող սկրինինգային ծրագրերի արդյունավետության բարելավման հետ: Դրա մասին է վկայում նաև 2016թ. քաղցկեղից մահվան դեպքերի, նախորդ տարվա համեմատ, շուրջ 7%-ով նվազումը:
Տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչառական օրգանների, միզապարկի, շագանակագեղձի և ստամոքսի չարորակ նորագոյացությունները, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, հաստ աղու, արգանդի մարմնի և պարանոցի քաղցկեղները:
Քաղցկեղի առաջացմանը մեծապես նպաստում են ռիսկի գործոնները, որոնց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա էապես բարձրացնում է չարորակ նորագոյացության առաջացման հնարավորությունը:
Դրանցից առաջատարը ծխախոտի օգտագործումն է, որն առաջացնում է 16 տեսակի չարորակ նորագոյացություններ: Ապացուցված է, որ քաղցկեղից մահացության 21-30%-ը ծխելու, իսկ երբեք ծխախոտ չօգտագործած մարդկանց շրջանում չարորակ նորագոյացությունների 10-15%-ը` պասիվ ծխելու հետևանք են:
Կարևոր ռիսկի գործոններ են նաև վարակները, որոնցով պայմանավորված է քաղցկեղների 15-20%-ը: Դրանք են մարդու պապիլոմավիրուսը, հեպատիտ B և C-ի վիրուսները, Էպշտեյն-Բառի վիրուսը և այլն:
Քաղցկեղի առաջացմանը նպաստում են նաև ալկոհոլի չարաշահումը, սխալ սննդակարգը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը, ճարպակալումը և այլն:
Քաղցկեղը կարելի է կանխարգելել և արդյունավետ բուժել` հատկապես վաղ հայտնաբերման դեպքում:
Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ազգային ռազմավարության հայեցակարգի մշակման նպատակով աշխատում է հանրապետության առաջատար մասնագետների ընդգրկմամբ հանձնաժողովը, որի պատվավոր համանախագահը Մեծ Բրիտանիայի նախկին առողջապահության նախարար, Լոնդոնի Թագավորական քոլեջի ղեկավար Արա Դարզին է։
ԱՆ ներկայացնում է այն գործողությունները, որոնք կօգնեն նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը, իսկ դրա զարգանալու դեպքում էապես բարելավել դրական ելքի հավանականությունը.
-Մի ծխեք և մի թույլատրեք, որ ծխեն Ձեր և Ձեր հարազատների կողքին
-Եղեք ֆիզիկապես ակտիվ օրական առնվազն 30 րոպե
- Պահպանեք առողջ սննդակարգ` սահմանափակելով ալկոհոլի, վերամշակված մթերքի և աղի օգտագործումը
- Երկար մի մնացեք ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ներքո
- Կանխարգելիչ նպատակներով առնվազն տարեկան մեկ անգամ, իսկ ցանկացած նորագոյացության հայտնաբերման դեպքում` անհապաղ այցելեք Ձեր բժշկին
- Մասնակցեք սկրինինգային ծրագրերին
- Քրոնիկ հիվանդությունների բուժման և կառավարման նպատակով մշտապես դիմեք Ձեր բժշկին
- Պատվաստվեք մարդու պապիլոմավիրուսի և հեպատիտ Բ-ի դեմ։
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:36 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03