Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Հայաստանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:
«Աշխարհասփյուռ հայությունը բարձր է գնահատում Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանության բացահայտ դատապարտումը: Ֆրանցիսկոս Պապը խոսքերի և գործողությունների միջոցով շարունակում է բացահայտորեն մարտահրավեր նետել Թուրքիայի ժխտողականությանը: Հայոց ցեղասպանության մասին ուղղակի և անվախ խոսելով` այս անգամ արդեն հայկական հողի վրա, այնուհետև ուխտագնացություն կատարելով սուրբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Պապը ուժեղացնում է քրիստոնեական համերաշխությունը Հայաստանի հետ, ինչպես նաև խիզախ դիրքորոշում է որդեգրում` հանուն ճշմարտության և արդարության»,- ասել է հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանը:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հունիսի 24-ին ելույթ է ունեցել ՀՀ Նախագահի նստավայրում Նախագահ Սերժ Սարգսյանի, իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ելույթում նա, շեղվելով նախապես պատրաստած և լրատվամիջոցների ներկայացուցիչներին նախօրոք բաժանած ելույթի տեքստից, կիրառել է Ցեղասպանություն եզրույթը:
Մասնավորապես, Պապն իր ելույթում ասել է. «Մեծ Եղեռնը, որը հարվածեց ձեր ժողովրդին և որը անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։ Եվ ցավալի է, որ ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում աշխարհի գերտերությունները նայում էին այլ ուղղությամբ»:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02