Երևանում մեկնարկել է «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպումը: Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված գործարար հանդիպմանը երկու երկրներից մասնակցում է 35 գործարար, որոնք ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների, գինեգործության, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտները:
Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանդիպմանը հանդես եկավ բացման խոսքով՝ շեշտելով, որ Շվեյցարիան կարևոր երկիր է Հայաստանի համար թե հարաբերությունների, թե բիզնես մոդելների համատեքստում:
«Ուզում եմ՝ այս հանդիպման քննարկումները լինեն արգասաբեր և առարկայական, որպեսզի ստեղծվի հնարավորություն ուսումնասիրելու բոլոր առավելությունները, որոնք ընձեռում են համապատասխանաբար երկու երկրների տնտեսությունները: Ուզում եմ նշել այն դերը, որ ունեն կառույցները, մասնավորապես, մեր համատեղ հայ-շվեյցարական առևտրաարդյունաբերական պալատը, խորհրդարանական բարեկամական խմբերը, որոնք հնարավորինս աջակցում են այս համագործակցությանը»,-այս մասին ասաց Վաչե Գաբրիելյանը:
Նա ընդգծեց, որ ցամաքով շրջապատված փոքր երկիրը՝ Շվեյցարիան, հասել է մեծ հաջողությունների գիտություն, արդյունաբերության և այլ ոլորտներում: Փոխվարչապետը հավատացած է, որ Հայաստանը նույնպես շատ առաջարկներ ունի շվեյցարացի գործընկերներին: Հայաստանն ունի պատմություն, հետաքրքիր դիրք, ինչպես նաև գործում է այնպիսի առևտրային ռեժիմներում, որոնք երկրին տալիս են եզակի առավելություններ:
Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանը հիշեցրեց, որ Հայաստանում առաջին անգամ եղել է դեռևս 10 տարի առաջ: Շվեյցարացի պաշտոնյան այժմ տեսնում և գնահատում է Հայաստանում արձանագրված դրական շարժը տնտեսական ոլորտում:
«Այն պետք է թույլ տա, որ Հայաստանում լինի այնպիսի իրավիճակ, որ բնակչությունը մնա այստեղ»,-ասաց Դոնիմիկ դե Բումանը՝ երկկողմանի համագործակցության համատեքստում առանձնացնելով արևային էներգիայի, գինեգործության, զբոսաշրջության և այլ ոլորտներ:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01