Նիդեռլանդները հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին՝ հայտարարելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը որևէ արդյունք չի տվել։ Այս մասին հայտնում է թուրքական
«Բիրգյուն» պարբերականը՝ հղում անելով Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքին:
Նիդեռլանդների ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ երկու երկրները քաղաքական ճգնաժամի ընթացքում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մի շարք հանդիպումներ են իրականացրել, սակայն դրանք որևէ արդյունք չեն տվել:
Ավելին՝ Նիդեռլանդները պատրաստվում է թույլ չտալ Թուրքիային իրենց երկրում արտակարգ և լիազոր դեսպան նշանակել:
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների իշխանությունները թույլ չէին տվել թուրք երկու նախարարներին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին, ապա նաև սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայամ Կայային հանդիպել Ռոտերդամում ապրող իրենց հայրենակիցների հետ:
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն արգելել էր Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին վայրէջք կատարել երկրի տարածքում: Չավուշօղլուն մտադիր էր Նիդեռլանդներում բնակվող թուրք քաղաքացիներին համոզել պաշտպանել երկրի սահմանադրական փոփոխությունները:
Ռուտեն իր որոշումը մեկնաբանել էր՝ նշելով, որ Չավուշօղլուի այցը սպառնում է խախտել հասարակական կարգուկանոնը: Թուրքիայի ԱԳ նախարարն էլ հայտարարել էր, որ Ռոտերդամում իր ելույթը թույլ չտալու Նիդեռլանդների քայլն անպատասխան չի մնա։
Նիդեռլանդների իշխանությունները, բացի այդ, «անցանկալի օտարերկրացի» են հայտարարել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարար Ֆաթմա Բեթուլ Սայամ Կայային: Իշխանությունները նախարարին ոստիկանության ուղեկցությամբ հետ էին ուղարկել Գերմանիա, որտեղից նա ժամանել էր ավտոմեքենայով։
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02