Նորմալ արձան է: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող և առաջիկայում Երևանում տեղադրվելիք արձանի մասին, որը մեծ աղմուկ է բարձրացրել:
«Ես ճարտարապետ չեմ, քանդակագործ չեմ, բայց երեկ նայեցի՝ նորմալ էր, դա ասում եմ որպես պատմաբան, արձանը նրա կերպարի մեջ էր՝ եռագույն դրոշը, ընտրված վայրը, մի քիչ այն կողմ Նժդեհի արձանն է, Վարդան Մամիկոնյանի արձանն է»,- ասաց Է. Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ դրոշը գետնին ընկած չէ, հեղինակը բացատրել է, թե ինչն է խնդիրը:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանի արձանի մրցույթի հաղթող, քանդակագործ Դավիթ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ հնարավոր չէ, որ արձանի նախագծից ուղղակի հրաժարվի միայն այն պատճառով, որ հասանելի չի եղել ինֆորմացիան, և հասարակությունը ճիշտ և ամբողջական պատկերացում չի կազմել նախագծի մասին:
Հեղինակը նաև նշել էր, որ հասարակության քննադատության արժանացած արձանը բաղկացած է երեք հիմնական մասերից՝ Արամ Մանուկյանի կերպար, Հայաստանի պետական դրոշ և Հայաստանի քարտեզ-պատվանդան: «Գաղափարը հետևյալն է՝ Արամ Մանուկյանը դարերի խորքից բարձրացնում է դրոշը, և այս դրոշը՝ որպես հրաբուխ, որպես նոր ծնունդ, որպես բազմադարյա հայ ազգի երազանք և իղձ, հրաբուխի տեսքով վեր է հառնում: Դրոշը բարձրանալով՝ տեղաշարժվում է ռելիեֆը, և ծնվում է մեր այսօրվա երկիրը»,- ասել էր Դավիթ ՄԻնասյանը:
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03