Ցանկացած կին վախենում է ծերանալ, կորցնել գրավչությունը եւ անկախությունը: Գիտնականները 5 մթերքի անուն են տվել, որոնք կանոնավոր կերպով պետք է ուտի յուրաքանչյուր կին, որն ուզում է առավելագույնս հետաձգել ծերությունը եւ պահպանել առողջությունը:
California Walnut Commission-ի աջակցությամբ հետազոտություն կատարած գիտնականների խոսքով, այս պարզ եւ ոչ թանկ մթերքները կանանց կօգնեն տարիքի հետ պահպանել գեղեցկությունը եւ ֆիզիկական լավ վիճակը:
1. Նարինջ,
2. Խնձոր,
3. Տանձ,
4. Ռոմեն հազար,
5. Հունական ընկույզ:
Մրգերի եւ տերեւային բանջարեղենի օգտակարության մասին հավանաբար բոլորն են լսել եւ քչերին կարող է զարմացնել այն փաստը, որ վերոհիշյալ 5 մթերքից 4-ը մրգեր եւ բանջարեղեններ են: Ինչ վերաբերում է ընկույզին, դրա օգտակար հատկանիշների մասին եւս վերջերս շատ են խոսում: Գիտնականների խոսքով, շաբաթը երկու բուռ ընկույզ ուտելն օգտակար է նաեւ այն կանանց առողջության համար, որոնք շաբաթը 4 ժամ վազքով են զբաղվում:
Նախորդ հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ հունական ընկույզը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, նվազեցնում է դիաբետի եւ սրտային նոպայի զարգացման ռիսկը, օգնում է հաղթահարել սթրեսը, կանխում է Ալցհայմերի հիվանդությունը, կրծքի եւ շագանակագեղձի քաղցկեղը:
Գիտնականների խոսքով, գեղեցկության եւ առողջության պահպանման համար պետք է ոչ միայն ուտել վերոհիշյալ մթերքները, այլեւ ջանալ խուսափել աղից, չհագեցած ճարպերից եւ շաքարից եւ հնարավորինս շատ միրգ եւ բանջարեղեն ուտել:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47