Վատիկանի մամլո ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին կոչ է արել լուրջ խնդիրներ չփնտրել Թուրքիայի հետ հարաբերություններում` կապված Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Ուրբաթ օրը Հայաստանի նախագահի նստավայրում իր ելույթի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երկրորդ անգամ է արտասանել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: 2015 թվականին ցեղասպանության 100-րդ տարելիցին Ֆրանցիսկոսը պատարագ է մատուցել զոհերի հիշատակին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում և ողջ մարդկությանն ուղղված իր դիմումում նշել է, որ հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է:
«Սուրբ Աթոռի և Թուրքիայի միջև հարաբերությունները լավ են: Ես չեմ համարում, որ այստեղ պետք է դիտարկել լուրջ խնդիրներ»,- ասել է Լոմբարդին Գյումրիում մամլո ասուլիսի ժամանակ` մեկնաբանելով Թուրքիայի հիվանդագին արձագանքը Ֆրանցիսկոս պապի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործմանը: Լոմբարդին նշել է, որ անցյալին դիմելը արվում է ոչ թե այն բանի համար, որպեսզի փորփրեն վերքերը, այլ բացառապես այն բանի համար, որպեսզի օգնեն սահմանելու փոխըմբռնման, երկխոսության և հաշտեցման հիմքերը:
Նրա կարծիքով` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ունեցել է շատ ճշգրիտ ձևակերպումներ խաղաղությանը և հաշտեցմանը ուղղված իր խոսքում: «Եթե չեմ սխալվում, նա (Սարգսյանը) իր խոսքում օգտագործել է «գթասրտություն» բառը այն մտքով, ինչով և պապը: Խոսքը գնում է ապագայի կառուցմանը, որը կլինի հաշտեցման, խաղաղության և ներդաշնակության ապագա»,- Լոմբարդիի խոսքերն է մեջբերում Sputnik Հայաստան գործակալությունը:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02