Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին բաց, անկեղծ և կառուցողական երկխոսության մեջ մտնել Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ: Բարեկամության շրջանակ տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Ֆրանսիայի և Արցախի հարաբերությունների հաստատմանը ոչինչ չպետք է խանգարի:
«Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ոտնձգությունները՝ ուղղված ֆրանսիական հյուպատոսական հիմնարկների հանդեպ, որոնց միջոցով փորձ է արվում խոչընդոտել Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը»,- նշված է հայտարարության մեջ:
Արցախի ֆրանսիացի բարեկամները ընդգծում են նաև, որ Ադրբեջանի իշխանությունները խաղաղության դեմ քայլեր են ձեռնարկում՝ խթանելով մեկուսացման քաղաքականությունը:
«Ադրբեջանի փորձերը Ֆրանսիային պարտադրել իր ավտորիտար քաղաքական գործելակերպը ուղղակի վրդովեցուցիչ է: Այդ փորձերից են Արցախի քաղաքացիների տեղաշարժի հիմնարար ազատությունը խոչընդոտելու անընդունելի փորձերը»,- ասել է Ֆրանսիա-Արցախի բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը: Նա նաև շեշտել է, որ նման գործելակերպը հակասում է 1994թ-ին ստորագրված եռակողմ հրադադարի ոգուն և տառին:
«Անիրատեսական է խնդրի լուծման որևէ հույս ունենալ առանց հաշվի առնելու Արցախի բնակչության կարծիքը, որն արտահայտվում է ժողովրդավարական կերպով ընտրված իր ներկայացուցիչների միջոցով»,- ամփոփել է Ֆրանսուա Ռոշբլուանը:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02