«Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիայի հիմնական նպատակն է դյուրացնել միջազգային երթեւեկությունը եւ բարձրացնել անվտանգության մակարդակը. Կոնվենցիայուվ սահմանվում է ճանապարհային նշանների, գծանշումների միասնական համակարգը, միասնական պահանջները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ) վավերացնելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով, կոնվենցիային միանալով Հայաստանը պարտավորվում է ընդունել կոնվենցիայով նկարագրված ճանապարհային նշանների համակարգը եւ ներդնել այն հնարավորինս կարճ ժամկետում: Հայաստանը պարտավորվում է նաեւ կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց 4 տարի հետո փոխարինել ճանապարհային նշանները, որոնք կիրառվում են ոչ այն իմաստով, ինչպես սահմանում է կոնվենցիան:
Նաեւ միջոցներ պետք է ձեռնարկել արգելելու համար այնպիսի ցուցատախնակների, ազդագրերի տեղադրումը, որոնք կարող են շեղել երթեւեկության մասնակիցների ուշադրությունը:
Կոնվենցիայի կողմ է հանդիսանում 65 պետություն: Սրանով, ըստ էության, անցում է կարատվում խորհրդային նշանների համակարգից ավելի արդիական, միջազգային ընդունված համակարգի:
Նշենք, որ «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիայի նպատակն է ճանապարհային երթեւեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության եւ հետեւանքների նվազեցման միջոցով քաղաքացիների կյանքի, առողջության եւ գույքի, նրանց իրավունքների եւ օրինական շահերի, հասարակության եւ պետության շահերի պահպանումը:
Կոնվենցիային Ադրբեջանը միացել է վերապահումով՝ նշելով, որ հնարավոր չէ Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքներում իրականացնել կոնվենցիայի պահանջների իրականացումը:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01