Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստը:
Դատական նիստի քարտուղարը տեղեկացրեց, որ նիստից բացակայում են գործով ներգրավված պաշտպանները:
Նիստը նախագահող դատավոր Մակյանն ասաց, որ դատարանը գրություն ստացել է միայն պաշտպան Արա Ղարագյոզյանից, ով հայտնել է, որ իրականացվելու է գործադուլ ընդդեմ փաստաբանների նկատմամբ կիրառվող տուգանքի, և ինքը միանալու է գործադուլին ու չի ներկայանա դատական նիստին:
Մակյանը հայտնեց, որ լրատվամիջոցներով Փաստաբանների պալատի կողմից գործադուլ նախաձեռնելու մասին հայտարարությանը ինքը ևս տեղյակ է.«Փաստաբանների պալատը գործադուլ է նախաձեռնել, պաշտպանները չեն ներկայացել,այդ թվում նաև հանրային պաշտպանները»:
Մեղադրանքի կողմը հայտնեց, որ պաշտպանների բացակայությունը բացառում է քրեական գործի քննությանը շարունակելը, նիստը ենթակա է հետաձգման:
Դատավորն ասաց, որ առաջնորդվելով Քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածով՝ դատարանը որոշում է հետաձգել գործի քննությունը: Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 14-ին:
Նշենք, որ Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝ փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանք մինչև 100 հազար դրամի չափով: Համաձայն Արդարադատության նախարարության մշակած նախագծի՝ տուգանքի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01