Հանրային վայրերում ծխելն արգելող օրինագծին դեմ չեմ, ավելին՝ այն ուշացած է: Ես դեմ եմ տուգանքների չափերին, որոնք նախատեսված են նախագծով: Այս մասին «Ծխելու դեմ պայքար․ հանուն առողջությա՞ն, թե՞ բյուջեի» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Տուգանքների չափերը բերելու են նրան, որ սա լինելու է հերթական մեռելածին օրենքը: Օրենք ներկայացնողները լոբբինգ են անում, որ այդ օրենքը չաշխատի: Հանրային մենթալիտետի պայմաններում այս օրենքը աշխատող չէ. ինչպե՞ս են ստուգելու՝ հանրային վայրերում ծխել է մարդը, թե ոչ: Սա չի լինելու օրենք ծխելու դեմ, ինչպես ամբողջ աշխարհում է»,- ասաց Կ. Քոչարյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի ներկայիս պայմաններում անգամ 1000 դրամ տուգանքն է մեծ գումար:
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանն էլ նշեց, որ ինքը չի ծխում, բայց իր բիզնեսը սերտորեն կապված է ծխի հետ:
«Քիչ է մնում՝ գրեն, որ ծխախոտի ներկրումն արգելվում է: Եթե այդքան մտածում են մարդկանց առողջության մասին, թող չթողնեն ներկրումը, արտադրությունը, բոլորը առողջ կլինեն: Օրենքում մի շարք անհեթեթ ձևակերպումներ կան»։
«Առաքելություն» կուսակցության անդամն ասաց, թե իր կարծիքով հանձնարարվել է շրջանառության մեջ դնել օրենքի անհեթեթ մի նախագիծ, որը վերջում ընդունվելու է առանց անհեթեթ դրույթների, որոնց մասին հեղինակները շատ լավ գիտեն:
«Բա մարդ որտե՞ղ ծխի, եթե փաբում չի կարա ծխի, վերելակում չի կարա, փողոցում չի կարա, սրճարանում չի կարա, կինը մի քիչ անհանդուրժող լինի՝ կարող ա ասի՝ բալկոնում էլ մի ծխի, ստիպված մարդը «գնա լեվի»»,- ասաց Սուքիասյանը:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01