«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ մեջբերեց 2018 թ. տնտեսական ազատության վարկանշային աղյուսակը, որտեղ ՀՀ-ն զբաղեցնում է 44-րդ տեղը՝ 11 նիշով իջնելով:
Պատգամավորը հարցրեց, թե ինչով է պայմանավորված Տնտեսական ազատության ինդեքսի նման պատկերը, թեև նշեց, թե հեղինակները լավագույնս բացատրել են՝ նշելով, որ ՀՀ-ի կարգավորման համակարգը թափանցիկ չէ:
«Տնտեսության բազմաթիվ հատվածներ ղեկավարվում են կառավարության հետ կապեր ունեցող գործարարների կողմից, որոնց հավատարմությունը պարգևատրվում է շուկայում բարենպաստ դիրքով»,-մեջբերեց պատգամավորը:
Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով ուղղեց, որ մեջբերումը ԱՄՆ պետքարտուղարության կայքից է:
«Միևնույն ժամանակ, պետական դեպարտամենտը նշում է, որ թեև կոռուպցիան մնում է որոշակիորեն խնդիր, կառավարությունը վերջին տարիներին ներկայացրել է մի շարք ռեֆորմներ, և ընդհանուր տնտեսական կլիման աստիճանաբար բարելավվում է, թեև կոռուպցիան մնում է այն ոլորտներում, ինչպիսիք են դատականը, հարկայինը և այլն»,-ասաց փոխվարչապետը և հավելեց, թե կան խնդիրներ, բայց նաև նշվում է որոշակի աճը:
«Բնականաբար այն, որ խնդիրներ ունենք, միշտ ասել ենք, կոռուպցիոն հանձնաժողովում անդրադարձել ենք խնդիրներին, և կատարվում են որոշակի քայլեր լուծելու համար: Բայց օրենքների իմացությունը հնարավորություն է տալիս որոշակի կոռուպցիոն սխեմաներից խուսափել»,-ասաց Գաբրիելյանը և հավելեց, թե այսինքն՝ խոսքը չի գնում համատարած կոռուպցիոն երևույթի մասին և անպայման չէ, որ հովանավորչություն պետք է ունենալ, որպեսզի կոռուպցիայի տակ չընկնես:
«Իհարկե կա խնդիրը, կոռուպցիան առկա է, որի դեմ իհարկե պայքարում ենք հակակոռուպցիոն ծրագրով, որը հասանելի է հասարակությանը»,-ասաց նա:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02