Ծխելը պարտադիր պայման չէ մարդու կենսագործունեության ապահովման համար: Այս մասին «Ծխելու դեմ պայքար․հանուն առողջությա՞ն, թե՞ բյուջեի» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Վահագն Թևոսյանը:
Նա նշեց, որ ծխախոտը ինսուլին չէ, որ մարդը դրա կարիքն ունենա ու առանց դրա չկարողանա ապրել:
«Ի՞նչ պարտադիր է, որ մարդը ծխի: Եթե ես մտնեմ մի տեղ, որտեղ կասեն, թե ծխել չի կարելի, դա կնպաստի, որ ես չծխեմ: Ծխելն ինչքանո՞վ է օգտակար, ասում եք, թե վնասակար չէ, չափազանցված է, որ վնասակար է: Որևէ մեկս կցանկանար, որ իր երեխան ծխի, կասեինք՝ բալես, որ մեծանաս, 18-ին չէ, բայց 18-ից հետո կարող ես ծխել, ցավդ էլ տանեմ, պապադ ծխում է, դու էլ ծխի: Կասե՞ինք՝ իհարկե ոչ»,- նշեց Թևոսյանը:
Հանրային առողջության մասնագետ Արսեն Թորոսյանն էլ ասաց, որ իր համար տարօրինակ է, երբ քննարկվում է մի թեմա, որի եզրակացությունը վաղուց տրվել է գիտական շրջանակի կողմից:
Նա ցույց տվեց իռլանդական փաբերից մեկում փակցված մի ցուցանակ, որի վրա գրված է, թե ծխելու համար 3000 եվրո տուգանք է նախատեսված: «Իռլանդիայի համար 3000 եվրոն փոքր փող չէ, ու մարդիկ այդքան աշխատավարձ չեն ստանում: Ես չեմ ասում, որ տուգանքը պետք է լինի 300.000 դրամ, ոչ, թող լինի այնքան, որ դա կանխարգելի ծխելը»,- նշեց մասնագետը:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ բոլոր երկրներում էլ օրենքի կիրառության խնդիրներ կան, այնպես չէ, որ բոլոր երկրներում բոլոր ծխողներին տուգանում են, մարդիկ կանգնած սպասում են, որ «մեկը կպցնի սիգարետը, գան ասեն՝ հոպ, տուգանում ենք»: Թորոսյանը նշեց, թե իր կարծիքով տուգանվելու են հիմնականում հաստատությունների տնօրենները, ովքեր կկարողանան մեկ անգամ վճարել նախատեսված 700.000 տուգանքը, բայց երկրորդ անգամ չեն կարողանա, ուստի կհետևեն իրենք, որ որևէ մեկը չծխի:
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03