ՀՀ կառավարությունը վաղը չզեկուցվող հարցերի շրջանակներում որոշում կընդունի Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած, 1.617.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սուրբ երրորդություն» խաչքարը (խաչքար` նյութը կարմիր տուֆ, չափսը՝ 217x75x3, խաչքարի պատվանդան՝ նյութը կարմիր տուֆ, չափսը՝ 84x37x29, պատվանդանի տակդիր՝ նյութը բազալտ, չափսը՝ 78x33x18) նվիրաբերել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին՝ Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում տեղադրելու և ցուցադրելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հետ կկնքի խաչքարի նվիրաբերության պայմանագիր:
Ըստ նախագծի հիմնավորման` որոշման ընդունումը պայմանավորված է Հայ-ռուսական մշակութային համագործակցության, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության 2016-2018 թվականների համագործակցության մասին» ծրագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» մշակութային ծրագրի ժամանակ Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում բացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդեսին ներկայացնելու նպատակով:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02