Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները` անկախ սոցիալական որևէ խմբի պատկանելուց, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում ստանում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունն ու սպասարկումն իր մեջ ներառում է բժշկական օգնություն և սպասարկում առողջության առաջնային պահպանում իրականացնող բժիշկների (տեղամասային թերապևտ, տեղամասային մանկաբույժ, ընտանեկան բժիշկ) կողմից պոլիկլինիկական նեղ մասնագիտական խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 3745-Ա հրամանի հավելվածով հաստատված «I. Արտահիվանդանոցային բժշկական օգնություն» բաժնի «3. Հետազոտություններ և ծառայություններ» ենթաբաժնում ներառված
//moh.am/images/legal-110.pdf" target="_blank" rel="nofollow">ցանկի շրջանակներում, առանց քանակների սահմանափակման։
Միաժամանակ, բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց (հաստատված` ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ) առաջնային պահպանում իրականացնող բժիշկների ուղեգրմամբ արտահիվանդանոցային կարգով կարող են մատուցվել հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ` համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում:
Սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ հաստատված ծառայությունների ցանկով (հավելված 2): Առողջապահական կազմակերպությունների կողմից շահառուներին մատուցված բժշկական օգնության և սպասարկման հատուցումն իրականացվում է ապահովագրական ընկերությունների կողմից` համաձայն ընկերության և բժշկական կազմկերպության միջև կնքված պայմանագրի:
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում տրամադրվում է նաև զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին (ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշում: Ծառայությունների փաթեթը ևս ներկայացված է նշված որոշման մեջ: Մատուցվող ծառայությունների ցանկը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 3745-Ա հրամանիհավելվածով։
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն այժմ աշխատանքներ է տանում առաջիկայում սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված շուրջ 612 հազար անձանց համար հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների ձեռք բերման ծրագիր ներդնելու ուղղությամբ։
Դրա համար հիմք է հանդիսացել 2017թ. հոկտեմբերից գործող սոցիալական փաթեթի շուրջ 100000 շահառուի բժշկական ծառայությունների մատուցումը` պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթներով։
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03