ՀՀ արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանը խորհուրդ է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցից հետո համեմատել վերջիններիս, հայկական և ադրբեջանական կողմերի հայտարարությունները: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քոչարյանն ընդգծեց, որ միայն դրանց հիման վրա հնարավոր կլինի գնահատել բանակցությունների արդյունքները:
Հարցին՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հունվարին կայացած կրակովյան հանդիպումից հետո ինչ իրավիճակ է բանակցություններում՝ Քոչարյանն ասաց, որ դրա արդյունքը, զարգացումը համանախագահների այցն է տարածաշրջան: «Ընդհանուր առմամբ, մեկ բան կարող ենք ասել, որ համանախագահների կողմից տարվող ընդհանուր գիծը մնում է անփոփոխ, այսինքն, բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորում, ինչի համար անհրաժեշտ է կյանքի կոչել համապատասխան համաձայնությունները: Այս պարագայում, միակ բանը, որ կարող ենք արձանագրել հետևյալ փոքր քայլն է. հակառակարոդի համաձայնությունը՝ մոնիթորինգային մշտադիտարկման խմբի թվաքանակն ավելացնելու հարցում: Դեռ այդ որոշումը կյանքի չի կոչվել»,- ասաց Քոչարյանը:
Հարցին՝ ապրիլին Հայաստանում և Ադրբեջանում քաղաքական գործընթացներից հետո սպասում եք բանակցությունների ակտիվացում՝ փոխնախարարն ասաց. «Նայած, թե բանակցություններ ասելով ինչ ենք հասկանում: Եթե մենք խոսում ենք այն նպատակի մասին, որ բանակցային գործընթացում կարող է լինել իրական առաջընթաց՝ դա ենթադրում է, որ պետք է իրականացվեն այն միջոցառումները, որոնք առկա են դեռևս Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից, որովհետև բոլորի համար ակնհայտ է, որ առանց դրանց, առանց վստահության մթոնլորտի՝ առաջ շարժվելը գրեթե անհնար է»:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01