Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն, արտահերթ ընտրություններ անցկացնելով, նախ և առաջ լուծում է իր վերարտադրության խնդիրը: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արևելագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, այս գործընթացում թիվ մեկ գործոնը ընդդիմությանը համախմբվելու գործընթացից զրկելն էր:
«Համախմբման համար շատ կարճ ժամանակ թողնվեց, ինչն ինչ-որ առումով պետք է արդյունավետ գնահատել, որովհետև արդեն տարբեր ընդդիմադիր ուժերի կողմից եղել են հայտարարություններ, որ նրանք ուղղակի չեն մասնակցելու այդ ընտրություններին»,-ասաց Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանում քաղաքական ընդդիմությունը բավական տարանջատված է, ըստ էության, լուրջ ուժ չի ներկայացնում, որ մարտահարվեր նետի իշխող վարչակարգին: Դա կարող էր լինել լայն դաշինքի միջոցով, սակայն, կարծես թե, այս կարճ ժամանակահատվածը թույլ չի տալիս ուժերին գալ համաձայնության:
Մյուս խանգարող հանգամանքն, ըստ արևելագետի, կարող էր լինել կրոնական ընդդիմությունը: Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը, քաղաքական ընդդիմությանը հեռացնելով քաղաքական ասպարեզից, այդտեղ թողել է ազատ տարածք, վակում, որը լցվել է կրոնական ընդդիմության կողմից:
«Եվ այժմ Ադրբեջանի ներսում ամենահզոր ընդդիմությունը կրոնական ընդդիմությունն է: Այլ խոսքերով` շիայական զանազան խմբերն են, որոնք առնվազն բարոյական, քարոզչկան մակարդակում հովանավորում են Իրանի կողմից, սակայն այդ խմբերի համար էլ համախմբվելու ժամանակահատվածը կարճ է»,-ասաց Վարդան Ոսկանյանը:
Արտահերթ ընտրությունների գնալով` Իլհամ Ալիևը, ըստ արևելագետի, ժամանակային խնդիր է լուծում` կողմնակի բարդություններից խուսափելու համար: Կանխատեսելով, որ ընտրությունների ժամանակ միջազգային հանրության ուշադրությունը սևեռվելու է Ադբեջանի վրա, Ալիևի որոշմամբ այդ ժամկետը համընկավ Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Ակնհայտ է, որ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում լինելու են Ռուսաստանում անցկացվող ընտրությունները:
«Այս որոշման համար, թերևս, մեկ հանգամանք էլ կա: Միգուցե վերլուծել են և գտել, որ այս պահին ընտրություն անցկացնելը շատ ավելի նպաստավոր է իրենց համար: Հայաստանն անցում է կատարում կառավարման նոր համակարգի, ուստի, Ալիևը ևս աշխատում է հնարավորինս շուտ ավարտել քաղաքական գործընթացը ներսում»,-հավելեց Վարդան Ոսկանյանը:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02