Ազգային ժողովում «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե առաջին փոխվարչապետի պաշտոն Սահմանադրությունը չի նախատեսում, մինչդեռ այս օրենքով նման պաշտոն է սահմանվում:
Արդարադատության փոխնախարար, հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանի պարզաբանմամբ` Սահմանադրության որևէ խախտում չկա, և սրանով միայն առանձնացվում են փոխվարչապետի լիազորությունների շրջանակները:
«Այսինքն՝ օրենքով փոխվարչապետերից մեկին է տրվում լիազորությունները, օրինակ` վարչապետի բացակայության դեպքում, ոչ թե ասվում է, թե առաջին փոխվարչապետը մյուսից գերակա դիրք ունի»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ սա նույնն է, թե սահմանվի օրենքով, որ պատգամավորի տեղակալը նրա բացակայության ժամանակ ընդունում է քաղաքացիներին, օրենքներ է գրում:
«Մենք նման բան չունենք օրենքով, չունենք նման պաշտոն, դա հակասահմանադրական է»,-նշեց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, «հետևաբար պառլամենտի առաջ որևէ փակ դուռ չպետք է լինի»:
«Ի՞նչ է նշանակում կառավարության առընթեր մարմնում ԱԺ-ն չպետք է ունենա ներգրավվածություն։ Մենք մոռանում ենք, որ ԱԺ-ն պատերազմ և խաղաղություն հայտարարող մարմին է», - նշեց Պետրոսյանը։
Պատգամավորը նաև չհամաձայնեց Հրայր Թովմասյանի այն պնդման հետ, որ նոր Սահմանադրությունն արդեն իսկ արգելում է ԱԺ նախագահին իբրև պատգամավոր զբաղեցնել իր կարգավիճակի հետ չպայմանավորված պաշտոն։
«Հակառակը՝ սա ճիշտ իր կարգավիճակով է պայմանավորված։ ԱԺ պատգամավորը, եթե պաշտպանության բնագավառը կարգավորող օրենսդրությանն է մասնակցում, նա իրավունք ունի նաև մասնակից լինել պաշտպանության քաղաքականություն մշակող պատասխանատու մարմնի գործառույթներին», - նշեց պատգամավորը։
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01