ԱԺ-ում քննարկման է ներկայացվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով դրանց ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը հիշեցրեց, որ ՀՀ ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Շուշան Սարդարյանը մինչ փոխնախարարին հարց ուղղելը նկատեց, թե արգելքի հիմնական մեկնաբանությունը երթևեկության անվտանգության ապահովումն է:
«Միևնույն ժամանակ, հասարակական սեկտորը հակափաստարկներ է բերում, որ արգելքը չի բխում անվտանգության խնդիրներից: Արդյոք այս որոշման հիմքում որևէ ուսումնասիրություն, վերլուծություն եղե՞լ է ոստիկանության, ապահովագրական կազմակերպությունների կողմից դժբախտ պատահարների մասով»,-հարցրեց նա:
Փոխնախարարն ասաց, որ վիճակագրական տվյալների մասով հստակ տեղեկություններ կան, թե քանի աջակողմյան ղեկային տրանսպորտային միջոց կա, և նրանց կողմից իրականացված խախտումները ևս հրապարակված են:
«Խնդիրը դա չէ, խնդիրն այն է, որ երկիրն ընտրել է աջակողմյան երթևեկություն, ինչը հստակ գրված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում, և բոլոր նշանները, գծանշումները և կազմակերպումն ու կառավարումն այդ եղանակով են իրականացվում: Աջ ղեկով մեքենաներն այն երկրների համար է, որտեղ գործում է ձախակողմյան երթևեկություն»,-շեշտեց Գրիգորյանը:
Իսկ թե ինչու է այդ ժամկետը ընտրվել՝ ապրիլի մեկից, փոխնախարարը պատասխանեց, որ նախաձեռնությունը դեկտեմբերից է սկսել, և 90 օր ժամանակ է տրվել այն մարդկանց, ընկերությունների համար, որոնք կարող էին պատվիրած լինեն մեքենաներ՝ նրանց ֆինանսական խնդիրների առջև չկանգնեցնելու համար:
Մեկնաբանելով հոկտեմբերի 1-ի՝ վերջնաժամկետ հանդիսանալու փաստը՝, Գագիկ Գրիգորյանը նշեց, որ դա այն 6 ամիս ժամկետն է, որի ընթացքում Հայաստանը՝որպես ԵԱՏՄ անդամ երկիր, կկարողանա միակողմանիորեն որևէ ներմուծում արգելել:
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03