Պատերազմի վերաբերյալ կանխատեսումները պետք է ունենան չափազանց լուրջ հիմքեր: Անտեղի է Ադրբեջանում ցանկացած «փռշտոց» համարել պատերազմական գործողությունների սկիզբ: Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց արևելագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
«Հայկական կողմը և Ադրբեջանը, ըստ էության, գտնվում են պատերազմի մեջ, այն երբևիցե չի դադարել` լինի շփման գծում, քարոզչական դաշտում, այնտեղ, որտեղ հայկական կողմի ու Ադրբեջանի շահերը բախվում են: Հետևաբար, մեր հասարակության մեջ լրացուցիչ անհանգստություն առաջացնելը` պարբերաբար խոսելով Ադրբեջանի կողմից նախաձեռնվելիք պատերազմի վերաբերյալ` կապելով պատերազմի հնարավորությունը երկրի ներսում ընթացող ցանկացած գործընթացի հետ, ճիշտ չէ»,-ասաց Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է մի բան. հայկական կողմը պետք է պատրաստ լինի պատերազմի ցանկացած պահի, ինչի ուղղությամբ էլ համապատասխան մարմիններն աշխատում են:
«Անշուշտ, այդ աշխատանքները չի կարելի լիովին անթերի համարել, բայց հայաստանյան հասարակության մեջ լրացուցիչ անհանգստություններ առաջացնելը կոպտագույն սխալ է: Մենք չենք կարող մեր հասարակությանը անընդհատ պահել պատերազմի սպասման մեջ: Հետևաբար, պատերազմի վերաբերյալ կանխատեսումները պետք է ունենան չափազանց լուրջ հիմքեր»,-ասաց նա: Արևելագետի կարծիքով, Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնելու գործում արցախյան հիմնախնդիրն առաջնային չէ:
«Մի բան հստակ է, Արցախը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախի սահմանների անվտանգությունը լավագույնս ապահովում է հայ զինվորը: Որևէ խաղաղապահ ուժ չի կարող դա անել, այնպես, ինչպես անում են մեր տղաները»,-հավելեց Վարդան Ոսկանյանը:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03