Ռուսաստանաբնակ գործարարներ, «Տրոյկա դիալոգ» ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը և RD Group-ի հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը որոշել են կիսել բիզնեսը: Այդ մասին «Ведомости»-ին պատմել են գործարարների երկու ծանոթները: Այդ մասին գիտեն նաև նրանց հետ աշխատող երկու խորհրդականները: Լրատվամիջոցի զրուցակիցների խոսքերով՝ որոշումը կայացվել է դեռ մի քանի ամիս առաջ: Գործընկերները տարբեր տեսակետներ են ունեցել բիզնեսի հետագա զարգացման և դրանց կառավարման մոտեցումների վերաբերյալ: Այդ պատճառով նրանք որոշել են զբաղվել իրենց նախագծերով, ասել են «Ведомости»-ի զրուցակիցները:
Վարդանյանը և Ադիբեկյանը Avica Management Company-ի ղեկավարած հիմնադրամների ներդրողներ են: Ընկերության կայքում նշված է, որ իր պորտֆելում կան ընդհանուր ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ ակտիվներ:
Դրանց թվում են Մոսկվայի կենտրոնում գտնվող «Романов двор» բիզնես թաղամասը և «Воздвиженка» բիզնես կենտրոնում մասնաբաժինը, «Времена года» և «Dream House» առևտրի կենտրոնները և այլն:
Դրանք բոլորը յուրահատուկ օբյեկտներ են ինչպես տեղադրության տեսանկյունից, այնպես էլ որակի, ասել է Colliers International-ի գործընկեր Ստանիսլավ Բիբիկը: Նա հավելել է, որ եթե Avica-ն որոշեր դրանք վաճառել, դրանցով կհետաքրքրվեին ինչպես ռուս, այնպես էլ միջազգային ներդրողները:
Ինչպես նշել են բանակցությունների տարբեր կողմերին մոտ երկու աղբյուրները, դեռ ակտիվների բաժանումը գործարարների միջև չի ավարտվել, բայց նրանք արդեն պայմանավորվել են, որ Ադիբեկյանի RD Group-ին կանցնեն Avica հիմնադրամների բոլոր առևտրային օբյեկտները: Բացի «Времена года» և «Dream House» առևտրի կենտրոններից՝ նրանք նշել են նաև Մոսկվայում «Оби Боровское» և Սանկտ Պետերբուրգում «Оби Боровское» հիպերմարկետները: Նրանց խոսքերով՝ Վարդանյանի հիմնադրամներ կանցնեն «Романов двор»-ը և «Воздвиженка» բիզնես կենտրոնում մասնաբաժինը: CBRE-ի գլխավոր տնօրեն Վլադիիր Պինաևի կարծիքով՝ Avica-ի ակտիվների նման բաժանումն արդար է թվում:
Վարդանյանի, Ադիբեկյանի և Avica-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: «Воздвиженки»-ի հիմնական սեփականատեր Fosun Russia-ի գործադիր տնօրեն Տանյա Էն Տերնավսկայան նշել է, որ Avica-ում բիզնեսի բաժանումը ոչ մի կերպ չի անդրադառնա օբյեկտի վրա, քանի որ Avica-ն մինորիտար մասնաբաժին ունի այնտեղ:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01