«Ճիշտ ա ասել Արմեն Սարգսյանը, ցավդ տանեմ, էս երկրում որևիցե մարդ, որ կարողանա հինգ, տասը աշխատատեղ բացի, խի՞ չանի»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե համակարծիք է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ, ով հայտարարեց, որ աղքատությունը կարելի է հաղթահարել` աշխատատեղեր բացելով, ներդրումներ անելով:
Ալեքսանյանը հերքեց մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե իր գործերը վատացել են: «Էդ ո՞վ ա ասում, էդ ո՞վ ա մտել տենա` մեր գործերը վատացել են, թե չէ»:
Դիտարկմանը, թե ընդդիմությունը մատնանշում է, որ դաշտը մոնոպոլացված է` մեկին կարելի է ամեն ինչ, մնացածներին ոչինչ չի կարելի՝ ակնարկելով իրենց, Ալեքսանյանը պատասխանեց. «Ես ոչ մի հատ մոնոպոլիա չունեմ»:
ՀՀԿ-ական պատգամավորը հերքեց նաև այն տեղեկությունը, թե «Երևան Սիթի»-ում աշխատակիցներն առանց հանգստի են աշխատում. «Ո՞վ ա ասում. մի հոգի կա՞, որ ասի:
Է լավ էլի, չկա էդ ձև բան, չկա»:
Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե «Երևան Սիթի»-ում անչափահասներ են աշխատում, Ալեքսանյանն արձագանքեց.
«Հա, իմ տղեն էլ ա գնացել, Նոր տարուն աշխատել, օգնել ա. երեխա ա, անշահախնդիր գնացել, օգնել ա: Նոր տարվա էդ երկու-երեք օրը մեր երեխեքը գնում, օգնում են: Կարող ա՝ մարդիկ տեսած լինեն»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե փաստորեն Ալեքսանյանը ևս միացավ նախաձեռնությանը, ըստ որի՝ սահմանված ժամից դուրս հրավառություններ կազմակերպելու դեպքում կտուգանվեն մինչև 1 միլիոն դրամ։ Սամվել Ալեքսանյանը նշեց, որ եթե օրենքով մինչև 11-ն է, ուրեմն մինչև 11-ն է:
«Չենք ասի`մինչև հիմա կարող ա արել ենք, էլ չենք անի, եթե օրենք կա»,- ասաց նա, ապա հավելեց. «Ես չեմ կարա ասեմ` դրանից հետո եղել ա, թե չէ, բայց եթե արդեն ժամը կա, էլ էդ ժամից հետո չենք անի»:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03