Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականին պաշտոնապես արձանագրվել է սպանության 49 դեպք, որը 17-ով կամ 25 տոկոսով պակաս է 2016 թվականի համեմատ: Փետրվարի 9-ին լրագրողների լրագրողների հետ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«49 սպանության դեպքերից 6-ը վերաբերվում է անձանց անհայտ կորելու փաստով հարուցված քրեական գործերով: Այդ 6 գործերը կարող են կարճվել հետագայում անհայտ կորած անձին հայտնաբերման արդյունքում»,- ասաց Դավթյանը:
Նրա խոսքով` սպանությունների ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է 1992 թվականին 305 սպանություն, 1992 թվականից մինչև 1997 թվականը արձանագրվել են եռանիշ թվերով սպանության դեպքեր:
«1998 թվականից սկսած բացառությամբ առանձին տարիների նվազման միտում է արձանագրվել: Հայաստանում 2017 թվականին սպանությունների դեպքերը 100 հազար բնակչի հաշվով կազմում է 1.6 դեպք:
Համեմատության համար ասեմ, որ Լատվիայում այդ թիվը կազմում է 2.87, Լիտվայում՝ 4.46, Ռուսաստանում՝ 6.76, իսկ Բելառուսում՝ 2.45»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:
Արթուր Դավթյանը հայտնեց նաև, որ Հայաստանում էապես նվազել են հրազենի և ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործությունները:
«Եթե 2016 թվականին 69 այդպիսի դեպք է արձանագրվել , ապա 2017 թվականին` 52: Իսկ եթե համեմատենք 10 տարի առաջվա տվյալների հետ, ապա կրկնակի նվազել են նման դեպքերը: Համեմատության համար նշեմ, որ 2007 թվականին հրազենային գործադրմամբ հանցագործության 106 դեպք է արձանագրվել»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03