Հագուստի արդուկման սարքերը շատ վաղուց են հայտնաբերվել: Մ.թ.ա 4-րդ դարում հին Հունաստանում հագուստի ծալավորման համար օգտագործվել են տաք մետաղյա ձողեր:
Հին ժամանակներում հագուստի հարթեցման համար օգտագործվել են թեթեւակի վերամշակված տաքացված գլաքարեր:
Հին Ռուսաստանում մինչ արդուկի հայտնվելը հագուստը հարթեցրել են նաեւ տապակով եւ գլանատախտակով:
Արդուկի մասին առաջին հիշատակումը հայտնաբերվել է ցարական ընտանիքի ծախսերի գրքում: Գրառումը թվագրված է 1636 թվականի փետրվարի 10-ին: Նշված արդուկը արժեցել է 5 ալթին եւ եղել է ամենահասարակ տաքացվող տեսակի: Այն կշռել է մոտ 10 կգ եւ մոնոլիտ է եղել, հաղորդում է Calend-ը:
18-րդ դարում օգտագործվել են արդուկներ, որոնք կափարիչ են ունեցել քարածուխ լցնելու համար: Քարածխի այրման համար անհրաժեշտ էր անընդհատ փչել արդուկի կողային անցքերին: Հետո հայտնվեցին արդուկներ, որոնց կորպուսում մետաղական խողովակ էր գազի բալոնին միանանլու համար, արդուկի կափարիչին պոմպ էր դրված:
Կային նաեւ սպիրտային արդուկներ՝ կերոսինային լամպերի նման: Այս արդուկների մակերեսը տաքացվում էր ներսում լցված սպիրտով: Սպիրտի պակասի պատճառով այս նորարարությունը սակայն երկար կյանք չունեցավ:
Երկար ժամանակ արդուկները քչերին էին հասանելի եւ շքեղություն էին համարվում: Էլեկտրականության հայտնվելուց հետո ստեղծվեցին էլեկտրական արդուկներ:
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
12:10
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02